Թուրքիայի ՆԳ նախարարը հայտարարել է, որ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունը կարող է ահաբեկչություն լինել
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ կիրակի օրը Ստամբուլի բնակելի շենքում որոտացած հզոր պայթյունը կարող է ահաբեկչություն լինել։
Քադըքյոյ թաղամասի բնակելի շենքում հզոր պայթյունի նախնական պատճառը, ըստ տեղական լրատվամիջոցների, գազի արտահոսքն է եղել։ Ստամբուլի նահանգապետ Ալի Երլիկայան հայտնել է, որ միջադեպի արդյունքում երեք մարդ է զոհվել։ Իրավապահ մարմինների աշխատակիցները ստուգում են կիրակի օրը Ստամբուլում հնչած հզոր պայթյունի ահաբեկչական հարձակման վարկածը: «ՌԻԱ նովոստի»-ն գրել է, որ նրա խոսքերը հայտնել է A Haber հեռուստաալիքը։
«Սա կարող է լինել կամ չլինել ահաբեկչություն: Մենք ստուգում ենք բոլոր մանրամասները»,-երեքշաբթի ասել է Սոյլուն տեղական հեռուստաալիքներով հեռարձակված ճեպազրույցում:
Նրա խոսքով՝ դեպքի առնչությամբ վերցվել է 30 վկայի ցուցմունք, այս պահին միջադեպի և որևէ ահաբեկչական կազմակերպության գործողությունների միջև որևէ կապ չի բացահայտվել։