ԱՄՆ-ը հանում է Թուրքիայի դեմ սահմանած F-16-երի գործարքի սահմանափակումները
ԱՄՆ Սենատը իր օրինագծի տարբերակից հանել է Թուրքիայի հետ F-16 գործարքի վերաբերյալ օրինագծի սահմանափակող պայմանները: Նման գործողություններ են ակնկալվում նաև Ներկայացուցիչների պալատից: «Գազետա ռու»-ն անդրադարձել է թուրքական Yeni Safak թերթի տարածած լուրին։
«Թուրքիային F-16 ինքնաթիռներ վաճառելու օրինագծին ավելացված բոլոր սահմանափակող պայմանները հանվել են Սենատի տարբերակից։ Երբ Սենատը վերջնական տեսքի բերի օրինագիծը, այն կվերածվի Ներկայացուցիչների պալատի տարբերակի հետ համատեղ տեքստի և կուղարկվի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հաստատմանը»,-գրում է պարբերականը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը պաշտոնական ծանուցում էր ուղարկել Թուրքիային՝ վերջինիս F-35 կործանիչների մատակարարման ծրագրից դուրս թողնելու մասին՝ Անկարայի կողմից ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով։
Հարակից հրապարակումներ`
- Մենենդեսն առաջարկել է սահմանափակել F-16-երի վաճառքը Թուրքիային, դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին
- Թուրքական պատվիրակությունը մեկնում է ԱՄՆ՝ F-16 կործանիչների հարցով բանակցելու
- ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ քննարկում է F-16 կործանիչների, Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի, Grey Eagle անօդաչուների մատակարարումը.
- ԱՄՆ ներկայացուցիչների ապալատը որոշում է ընդունել խստիվ վերահսկել F-16 կործանիչների վաճառքը Թուրքիային
- Բայդենը Էրդողանին վստահեցրել է, որ ջանքեր կգործադրի F-16-ի հետ կապված խնդիրը լուծելու համար