ԱՄՆ-ը Կիևին արդեն տրամադրել է 16,8 միլիարդ դոլարի ռազմական օգնություն
Ռուսական հատուկ գործողության մեկնարկից ի վեր Կիևին ամերիկյան ռազմական օգնության ընդհանուր ծավալը հասել է 16,8 միլիարդ դոլար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ չորեքշաբթի Բրյուսելում արևմտյան երկրների կողմից ռազմական օգնությունը համակարգելու նպատակով ստեղծված խմբի նիստի բացման ժամանակ այդ մասին ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։
«Ես ուրախ եմ հայտնել, որ նախագահ Ջո Բայդենի ղեկավարությամբ ԱՄՆ-ի անվտանգության ապահովման աջակցությունը Ուկրաինային այժմ հասել է 16,8 միլիարդ դոլարի, և ես շատ շնորհակալ եմ մեր հարգարժան դաշնակիցներին և գործընկերներին, ոչոնք շարունակում են տրամադրել իրենց օգնության փաթեթներ»,-ասել է նա։
Օսթինը նաև պնդել է, որ ռուսական վերջին հրթիռային հարվածները Ուկրաինայի թիրախներին ավելի են ամրապնդել Կիևին հետագա օգնություն ցուցաբերելու արևմտյան երկրների պատրաստակամությունը: «Մեր վճռականությունը և մեր դիրքորոշման ամրությունն միայն ավելի են ուժեղացել»,-ասել է Պենտագոնի ղեկավարը։
Հարակից հրապարակումներ`
- Յենս Սթոլթենբերգ. Ուկրաինաական հակամարտությունում Ռուսաստանի հաղթանակը կլինի դաշինքի պարտությունը
- Ուկրաինայի որոշ շրջաններում օդային տագնապ է հայտարարվել. Ուկրաինական ԶԼՄ-ներ
- Բայդենը ստորագրել է օրինագիծը, որը ներառում է 12,4 միլիարդ դոլարի լրացուցիչ օգնություն Ուկրաինային
- Կիևը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին կոչ է արել մեծացնել օգնությունը ուկրաինական բանակին հեռահար հրետանու միջոցով
- Շվեդիայի կառավարությունը մտադիր է նոր ռազմական և ֆինանսական օգնություն ուղարկել Ուկրաինային
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան