ԱՄՆ-ն և Հունաստանը քննարկել են վերջինիս տարածքում Վաշինգտոնի ռազմական ներկայության ընդլայնման հարցերը
ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի օգնական Սաշա Բեյքերը և Հունաստանի ազգային պաշտպանության փոխնախարար Նիկոլաս Չարդալիասը Վաշինգտոնում կայացած հանդիպմանը քննարկել են Հունաստանի տարածքում ԱՄՆ ռազմական ներկայության ընդլայնման հարցը: «Ինտերֆաքս»-ը գրել է, որ այդ մասին հայտնել է Պենտագոնը։
«Կողմերը կիսել են իրենց տեսակետները Սուդայի ծոցում և Հունաստանի այլ շրջաններում Միացյալ Նահանգների ռազմական ներկայության ընդլայնման վերաբերյալ: Այն դիտարկվում է որպես Դաշինքի աջակցության ուժեղացման միջոց՝ հատկապես Արևելյան Միջերկրականում, Բալկաններում և Սև ծովում, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հարավային ուղղությամբ»,-ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ երկու երկրների պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները քննարկել են Ալեքսանդրապոլիսի նավահանգստի կարևոր դերը ՆԱՏՕ-ի արևելյան կողմ հուսալի մուտք ապահովելու գործում, հատկապես՝ Ուկրաինային օգնելու համար:
Ըստ Պենտագոնի տարածած հաղորդագրության՝ Բեյքերը կոչ է արել հետագա երկխոսություն սկսել Հունաստանի և Թուրքիայի միջև՝ Էգեյան և Արևելյան Միջերկրական ծովում լարվածությունը նվազեցնելու և կայունությունը պահպանելու համար:
Ինչպես այս տարվա օգոստոսին հայտնել էր The New York Times-ը, Հունաստանի իշխանությունները ԱՄՆ-ին են հանձնել Ալեքսանդրուպոլիս նավահանգիստը, որն այժմ օգտագործվում է որպես ծանր զինամթերքի պահեստավորման բազա։
պարբերականը գրել է, որ անցյալ տարվանից ԱՄՆ-ի կողմից այս նավահանգստում տեղակայված ռազմական տեխնիկայի քանակն աճել է գրեթե 14 անգամ։
Հարակից հրապարակումներ`
- Հունաստանի ԱԳ նախարարը վաղը կայցելի Հայաստան
- Էգեյան ծովի կղզիների վրա Հունաստանի ինքնիշխանությունը վիճարկման ենթակա թեմա չէ․ Բորել
- Հունաստանի և Թուրքիայի միջև հակամարտությունը կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի փլուզմանը. Փորձագետ
- Հունաստանի արտգործնախարարը զգուշացնում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին Թուրքիայի լուրջ սպառնալիքների մասին
- Էրդողանը զգուշացրել է «ցանկացած պահի» Հունաստանին հնարավոր հարված հասցնելու մասին
- Թուրքիան ՆԱՏՕ-ից օբյեկտիվություն է ակնկալում Էգեյան ծովում Հունաստանի գործողությունների մասով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան