Ներկայացվել է Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլի» բեմի կոնցեպտի որոշ մանրամասներ
Հանրային հեռուստաընկերությունը ներկայացրել է Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլի» բեմի կոնցեպտի որոշ մանրամասներ։
Կենտրոնական բեմը խորհրդանշում է հոլը, որը շրջապատված է պտույտն արտացոլող թելերով: Այդ գունավոր թելերը շողում են նաև բեմի վերևում` հանդիսատեսին և հեռուստադիտողին փոխանցելով յուրաքանչյուր ելույթի էներգիան: Մինիմալիստական լուծումներով և տեխնիկապես հագեցած այս բեմը թույլ կտա մասնակիցներին այն համապատասխանեցնել իրենց ելույթների և շոուի պահանջներին:
«Մեր նպատակն էր ստեղծել ժամանակակից և տեխնոլոգիապես հագեցած բեմ, որը կարտահայտի մեր տեսլականը, ինչպես նաև կբավարարի մասնակիցների ստեղծագործական պահանջները: Մենք արդեն սկսել ենք աշխատանքը մասնակից 16 պատվիրակությունների հետ, և պատրաստվում ենք իսկապես կախարդական շոու պարգևել դեկտեմբերին»,- ասել է «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի գործադիր պրոդյուսեր Դավիթ Ծերունյանը:
Հիշեցնենք, մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Հարակից հրապարակումներ`
- Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ»-ին Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել
- «Մանկական Եվրատեսիլի» այս տարվա խորհրդանիշն ու կարգախոսը
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում