Իրանը հայտարարում է, որ թույլ չի տա որևէ երկրի ոտնձգություն կատարել իր ազգային անվտանգության դեմ
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնայի հետ: Կողմերը քննարկել են Իսլամական Հանրապետությունում տիրող ունեցած անկարգությունները։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասվում է չորեքշաբթի օրը Իրանի ԱԳՆ Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Աբդոլլահիանը զրույցի ընթացքում ընդգծել է, որ Իրանը «թույլ չի տա որևէ երկրի ոտնձգություն կատարել իր ազգային անվտանգության դեմ»։ Նախարարի խոսքով, Իսլամական Հանրապետության սահմանադրությամբ խաղաղ բողոքը ժողովրդի իրավունքն է, սակայն այդ իրավունքը պետք է դիտարկել առանձին «ապստամբների և ահաբեկիչների» գործունեությունից, որոնք «ուղղված են Իրանի անվտանգությանը, ժողովրդի կյանքին և ունեցվածքին»:
Աբդոլլահիանը քննադատել է Արևմուտքի կողմից կիրառվող երկակի ստանդարտները Իրանում անկարգությունների գնահատման հարցում։
«Զարմանալի է, որ Եվրոպայում անկարգությունների դեմ պայքարը համարվում է ընդունելի պրակտիկա, մինչդեռ Իրանում նույնը համարվում է ռեպրեսիա»,-ասել է նա։
Իրանի շատ քաղաքներում անկարգություններ են սկսվել Մահսա Ամինիի մահից հետո, ով սեպտեմբերի 13-ին տեղափոխվել էր Թեհրանի բարքերի ոստիկանական բաժանմունք՝ գլխաշոր կրելու կանոնները չկատարելու պատճառով։ Այնտեղ աղջիկը սրտի կաթված է ստացել, նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ սեպտեմբերի 16-ին մահացել է։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին զանգահարել է Ամինի ընտանիքին և հայտնել, որ հրամայել է մանրակրկիտ հետաքննել ողբերգության հանգամանքները։
Հարակից հրապարակումներ`
- Իրանում բողոքի ցույցերի ժամանակ ինը եվրոպացի է ձերբակալվել
- Իրանում սկսվել են հրահրված անկարգությունների դեմ բողոքի բազմամիլիոնանոց երթերը
- Իրանում անկարգություններ հրահրում են ահաբեկչական խմբավորումների գործակալները. Իրանական ԶԼՄ-ներ
- Իրանում շարունակվում են բողոքի ակցիաները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին