Մեկնարկել է Լավրով-Միրզոյան հանդիպումը
Աստանայում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Հայտնում է ԱԳՆ խոսնակը։
Ավելի վաղ խոսնակը տեղեկացրել էր, որ ռուսական կողմի նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 14-ին Աստանայում նախատեսված է անցկացնել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-14-ն նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կլինի Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան