Կիպրոսի նախագահը քննադատել է ԵՄ երկակի չափանիշների քաղաքականությունը
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը քննադատել է Եվրամիության (ԵՄ) երկակի չափանիշների քաղաքականությունը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նա ԵՄ-ին մեղադրել է Թուրքիայի նկատմամբ հանդուրժողական լինելու մեջ։
Անաստասիադիսը նշել է, որ ԵՄ-ի այդօրինակ մոտեցումն ըստ էության քաջալերում է Թուրքիայի վարչակազմին մնալ անտարբեր միջազգային օրենքների նկատմամբ։ Կիպրոսի նախագահը շեշտել է, որ այդ իրավիճակը կարող է հանգեցնել նոր բախումների։
Նա նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Անկարայի հետ ԵՄ-ի քաղաքական և տնտեսական բազմազան կապերի պատճառով Թուրքիան պահպանում է իր անդամակցության կարգավիճակը։
«Այն դեպքում, երբ ԵՄ անդամի թեկնածու մի երկիր խախտում է միջազգային իրավունքը ԵՄ անդամ մեկ այլ երկրի դեմ, հնարավոր չէ, որ մենք ասենք, թե Ռուսաստանը միջազգային իրավունք է խախտում»,- ասել է Անաստասիադիսը։
Ըստ նրա՝ Պրահայում Լյուքսեմբուրգի վարչապետը միջնորդություն է առաջարկել Նիկոսիայի և Անկարայի միջև հանդիպում կազմակերպելու համար, բայց Թուրքիայի նախագահը հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ հիմա դրա ճիշտ ժամանակը չէ։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն և Հունաստանը քննարկել են վերջինիս տարածքում Վաշինգտոնի ռազմական ներկայության ընդլայնման հարցերը
- «Առաջնորդ Օջալանին՝ ազատություն, Իսկ Քուրդիստանին՝ կարգավիճակ»․Բողոքի ակցիա ՝ Հունաստանում
- Կիպրոսը մտադիր է դիվանագիտություն կիրառել՝ ի պատասխան իր հասցեին Թուրքիայի աճող սպառնալիքների
- Էլպիդոֆորոսը պահանջել է դադարեցնել թուրքական ռազմական ներկայությունը Կիպրոս կղզում
- Հունաստանի ԱԳ նախարարը վաղը կայցելի Հայաստան
- Էգեյան ծովի կղզիների վրա Հունաստանի ինքնիշխանությունը վիճարկման ենթակա թեմա չէ․ Բորել
- Հունաստանի և Թուրքիայի միջև հակամարտությունը կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի փլուզմանը. Փորձագետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան