ԵՄ-ն արդեն ունի որոշում՝ փաստահավաք առաքելություն ուղարկելու մասին․ Միրզոյան
Եվրոպական միությունը որոշել է առաքելություն ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին
«Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի և ԵՄ ներկայացուցիչ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Պրահայում հանդիպում է տեղի ունեցել, որտեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել, համաձայն որի ԵՄ-ն առաքելություն կուղարկի Հայաստան՝ պարզելու փաստերը, ապա կներկայացվի զեկույց»,- ասել է Միրզոյանը՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում։
«Քիչ առաջ տեղեկացա, որ ԵՄ-ն արդեն ունի որոշում ՝ փաստահավաք առաքելություն ուղարկելու մասին»,- հավելել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսական կողմի դանդաղկոտությունը և տեղեկատվական դաշտում ոչ հրապարակայնությունը լավ բանի չի հանգեցնելու․ Բաբկեն Հարությունյան
- Հայկական կողմն ակնկալում է Ռուսաստանի՝ որպես ռազմավարական դաշնակցի, միանշանակ դիրքորոշումը և աջակցությունը․ Միրզոյան
- Լավրով․ ՀԱՊԿ դիտորդներ Հայաստան ուղարկելու համար անհրաժեշտ է միայն Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը
- Մեկնարկել է Լավրով-Միրզոյան հանդիպումը