Քաղաքական 10:00 12/10/2022 Հայաստան

Սասունյանը՝ Նյու Յորքի քաղաքապետի Բաքվում ապրելու հայտարարության մասին

Վերջին ամիսներին ամերիկյան լրատվամիջոցները հրապարակել են մի քանի հոդվածներ Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսի վիճահարույց հայտարարությունների, արտասահմանյան ճանապարհորդությունների և դրամահավաքների վերաբերյալ:

Մինչև 2022 թվականի հունվարի 1-ին քաղաքապետ դառնալը՝ Daily News-ը 2021 թվականի փետրվարի 6-ին հրապարակեց հոդված՝ «Նյու Յորքի քաղաքապետի թեկնածու Էրիկ Ադամսն արտասահմանյան ճանապարհորդություններ է կատարել դեպի կոռուպցիայի պատմություն ունեցող երկրներ»։ Թերթը գրել է, որ «Բրուքլինի ավանի նախագահ Էրիկ Ադամսը հազարավոր դոլարների ճանապարհորդական և այլ օգուտներ է ստացել Չինաստանից, Թուրքիայից և Ադրբեջանից՝ երեք երկիրներ, որոնք իրենց քաղաքացիներին ճնշելու լավ փաստագրված պատմություն ունեն»:
Ադամսը խոստովանել է, որ ութ անգամ մեկնել է Թուրքիա։ 2015 թվականի օգոստոսին թուրքական կառավարությունը հազարավոր դոլարներ է վճարել Բրուքլինի  ավանի  նախագահ Ադամսին վեց օրով Թուրքիա այցելելու համար, որտեղ նա ստորագրել է քույր քաղաքի պայմանագիր Ստամբուլի Ուսքյուդար շրջանի հետ: Թրքական հյուպատոսությունը վճարել է մինչև 4999 դոլար նրա ավիատոմսերի, հյուրանոցային ծախսերի և վերգետնյա տրանսպորտի համար՝ համաձայն Ադամսի բացահայտման՝ քաղաքի Շահերի բախման խորհրդին (COIB)։ Համաշխարհային զբոսաշրջության հիմնադրամ կոչվող կազմակերպությունը, որը հյուրընկալել էր Ադամսին Անթալիայում (Թուրքիա), նշված էր որպես մինչև 4999 դոլար ճանապարհորդական ծախսեր վճարող, բացահայտել է Daily News-ը:

2016 թվականին «Ադրբեջանի զբոսաշրջության նախարարությունը վճարել է մինչև 4999 դոլար, որպեսզի Ադամսը չորս օրով այցելի իր մայրաքաղաք Բաքու, համաձայն ավանի  նախագահի բացահայտմանը Շահերի բախման խորհրդին», հաղորդում է Daily News-ը: «Ինձ համար մեծ պատիվ է ժամանել Ադրբեջանի մեր քույր քաղաքը», ասել է Ադամսը հայտարարության մեջ:
Նյու Յորքի լուրերի ծառայությունը բացահայտել է, որ ըստ քարոզարշավի ֆինանսավորման արձանագրությունների, «անհատների նվիրատվությունները, որոնք առնչվում են ներգաղթյալների համայնքների կազմակերպություններին, որոնց նա սիրաշահել էր այս ճանապարհորդություններով, հետագայում ուղղվել են Ադամսի քաղաքապետի քարոզարշավին»։
2018 թվականի մարտին, իր քաղաքապետի նախընտրական հանձնաժողովն ստեղծելուց անմիջապես հետո, «Ադամսը մասնակցել է  պարսկական Նոր տարին՝ Նովրուզը, տոնող երեկույթի Baku Palace ճաշարանում, Sheepshead Bay [Նյու Յորք]», ըստ Նյու Յորք քաղաքի  լուրերի ծառայության։ Ադամսն ասել է ադրբեջանցիների ցնծացող բազմությանը. «կառավարության պաշտոնից թոշակի անցնելուց հետո ես պատրաստվում եմ  ապրել  Բաքվում»: Նա ստացել է 7000 դոլար նախընտրական նվիրատվություն:

2018 թվականի հուլիսին Ադամսը դրամահավաք է անցկացրել Մանհեթենի «Ալի Բաբա» թուրքական ճաշարանում՝ հավաքելով 16000 դոլար։ Թուրք գործարար Մուրադ Գյուզելը 2018 թվականի հուլիսի 12-ին Ադամսին տվել է 5000 դոլար, իսկ հաջորդ ամիս՝ լրացուցիչ 5100 դոլար։ Այնուամենայնիվ, Ադամսի նախընտրական շտաբն ստիպված է եղել վերադարձնել 8100 դոլարը Գյուզելին, քանի որ գերազանցվել էր 2000 դոլարի նախընտրական նվիրատվության սահմանը: Նաև հուլիսին «Թյուրքեն» հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ Բեհրամ Թուրանը 3000 դոլար է նվիրաբերել Ադամսին, հաղորդում է Նյու Յորք քաղաքի լուրերի ծառայությունը:

Թուրքական «Անադոլու» գործակալությունը մեջբերել է Ադամսի խոսքերը. «Թուրքիան մեծ դեր է խաղացել մարդկության ձևավորման գործում… Ես թուրք ժողովրդի բարեկամն եմ»:
Քաղաքապետ Ադամսի ամենամոտ ընկերներից է քրեական անցյալ ունեցող հայ  ճաշարանապետ Ժան «Ջոնի» Պետրոսյանցը։ Politico-ն հաղորդել է, որ նա «ութ տարի առաջ մեղադրվել է փողերի լվացման գործով դաշնային դատարանում: Նա և իր երկվորյակ եղբայրը՝ Ռոբերտը, մեղադրվել են 11 հոդվածներով՝ չեկերի կանխիկացման սխեմային մասնակցելու համար, որը ներառում էր բժշկական վճարային ընկերությունները: Ջոնի Պետրոսյանցն իրեն մեղավոր է ճանաչել այդ մեղադրանքներից մեկում և դատապարտվել պայմանական ազատազրկման և հասարակական աշխատանքի, իսկ նրա եղբայրը դատապարտվել է վեց ամսվա բանտարկության դաշնային բանտում: Մեկ այլ մեղադրյալի հետ նրանցից բռնագանձել են մոտ 700 հազար դոլար»։ Պետրոսյանց եղբայրներին և քաղաքապետ Ադամսին հաճախ են միասին տեսնում մասնավոր ակումբներում և  ճաշարաններում։

2022 թ․ օգոստոսի 22-ին «Նյու Յորք թայմս» թերթը ծավալուն հոդված է հրապարակել՝ «Էրիկ Ադամսը մութն ընկնելուց հետո․ մասնավոր սեղան և արատավոր ընկերներ» վերնագրով։ Թերթը գրել է, որ հունիսին քաղաքապետն առնվազն 14 գիշեր անցկացրել է Մանհեթենի հեղինակավոր «Լա Բայա» ռեստորանում, որը ղեկավարում են Պետրոսյանց եղբայրները։ Ադամսը սովորաբար այնտեղ անցկացնում է օրական երեքից չորս ժամ և հեռանում փակվելուց շատ հետո: «Նյու Յորք թայմսը» գրել է, որ եթե քաղաքապետը չի վճարել իր ճաշերի համար, ապա խախտել է քաղաքի բարոյագիտության կանոնները։ Բացի այդ, «Առանց անդամավճարներ վճարելու մասնավոր ակումբների մուտքի հնարավորությունը կարող է հանգեցնել բարոյագիտության կանոնների խախտումների», ասել է [Ռիչարդ] Բրիֆֆոն՝ Շահերի բախման խորհրդի նախկին նախագահը»:
«Լա Բայա» ճաշարանի խմիչքի արտոնությունը գրանցված է Մարիաննա Շահմուրադյանի անունով, որը մի քանի երեխաներ ունի Ռոբերտ Պետրոսյանցից, հայտնում է «Նյու Յորք թայմսը»։ 2018 թվականի ապրիլին Շահմուրադյանը 5000 ԱՄՆ դոլար է նվիրաբերել Ադամսի քարոզարշավին, որից 3000 դոլարը վերադարձվել է նրան՝ 2000 դոլար նվիրատվության սահմանը գերազանցելու համար։
Քաղաքապետի հայկական կապերից ևս մեկը Ռոն Թորոսյանի հետ է, որը PR ընկերություն ունի Մանհեթենում։ Նա խնդրահարույց դեմք է, որը լոբբիստական աշխատանք է կատարել Թուրքիայի կառավարության համար, ինչպես ես հայտնել եմ 2017 թվականին։

Daily Beast-ը հոդված է հրապարակել Թորոսյանի մասին՝ «Ինչո՞ւ է Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը կցված այս «թունավոր» PR գուրուին» վերնագրով: Նրան նկարագրել են որպես «հարձակողական PR ղեկավար», որը «հայտնի է իր փողոցային կռվարար գործելաոճով»։ Քաղաքապետի ընտրությունների գիշերը նա շքեղ հաղթական երեկույթ է կազմակերպել՝ միայն անդամների համար նախատեսված մասնավոր ակումբում, որտեղ քաղաքապետ Ադամսը բազմիցս մասնակցել է որպես Թորոսյանի անձնական հյուր: Քաղաքապետին և Թորոսյանին ներկայացրել է Ժան Պետրոսյանցը, հաղորդել է Daily Beast-ը: «Յոթ նախկին աշխատակիցներ, որոնք առանց ներկայանալու զրուցել են Daily Beast-ի հետ՝ վախենալով Թորոսյանի հաշվեհարդարից, նրան բնութագրել են որպես «թունավոր» մարդ, որից Նյու Յորքի ապագա քաղաքապետը պետք է հեռու մնա»։

«Նյու Յորք թայմսը» գրել է, որ «քաղաքապետ լինելու իր կարճ ժամանակահատվածում Ադամսը երբեմն խրվել է բարոյագիտության պղտոր ջրերի մեջ: Այն բանից հետո, երբ նա խոստացավ վճարել իր դեպի Պուերտո Ռիկո ուղևորության համար, խոստովանեց, որ թռչել է ձեռնարկատիրոջ անձնական ինքնաթիռով: Ավելի ուշ նա ասաց, որ վճարել է իր տեղի համար, սակայն փաստաթղթեր չներկայացրեց»: Բացի այդ, «Շահերի բախման խորհուրդը որոշել է, որ Ադամսը չի կարող իր եղբորը՝ Բեռնարդին տալ 210000 դոլար վարձատրությամբ աշխատանք՝ որպես քաղաքապետի անվտանգության բաժնի ղեկավար: Բեռնարդ Ադամսն այնուհետև վերահասցեավորվեց խորհրդատուի պաշտոնում՝ 1 դոլար աշխատավարձով»:

Մնում է տեսնել, թե արդյոք իր բազմաթիվ «պղտոր» գործարքներով քաղաքապետ Ադամսը կկարողանա ավարտել իր պաշտոնավարման ժամկետը և իրականացնել իր երազանքը՝ թոշակի անցնելով Բաքվում...

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
11:26
Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am
11:24
Գերմանիայում ավելանում են միգրանտների դեմ տրամադրությունները
Գերմանական Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ամանորյա տոնվաճառի փակ կրպակներն են՝ շրջափապատված ոստիկաններով։  Մինչ դատաբժշկական փորձագիտական...
Աղբյուր` Panorama.am
11:23
Հայ արտիստները «Մարդուկ-ջարդուկը» բալետը ներկայացնում են եվրոպացի հանդիսատեսին
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Մարդուկ-ջարդուկը» բալետի ցուցադրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
11:08
Մաhաgել է ակնաբուժության պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
Կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը: Լուրը հայտնում են ԵՊԲՀ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ինձ Նոր տարվա «վատ նվեր արվեց». Ավինյանը՝ իր համար 7 մլն 650 հազ դրամի ավիատոմս գնելու մասին
«Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գնով են ձեռք բերվել ինձ համար նախատեսված տոմսերը։ Անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած...
Աղբյուր` Panorama.am
10:47
Որպես անհետ կորած որոնվող 54-ամյա տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին
Նոյեմբերի 29-ին հաղորդվել էր 1970 թ. ծնված Կարեն Զալյանի անհետ կորելու մասին: Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
10:35
Տասնյակ հազարավոր սերբեր բողոքում են նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տասնյակ հազարավոր մարդիկ կիրակի կրկին ցույցի էին դուրս եկել։ Նրանք իրենց վրդովմունքն են հայտնում նոյեմբերի 1-ին...
Աղբյուր` Panorama.am
10:32
Վիտամին D-ի ավելցուկը ավելի վտանգավոր է, քան պակասը. Մանկաբույժ
Վիտամին D-ի հիմնական աղբյուրը ֆոտոբիոսինթեզն է մաշկում` արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: Առանց արևի ուլտրամանուշակայուն...
Աղբյուր` Panorama.am
10:03
Դեկտեմբերի 23-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 23-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 391.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:36
Զուրաբիշվիլին 7 օր ժամանակ է տվել Վրաստանի կառավարությանն ու Իվանիշվիլիին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ իշխանություններին և անձամբ իշխող «Վրացական...
Աղբյուր` Panorama.am
09:27
Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09.00-ի դրությամբ, Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր։...
Աղբյուր` Panorama.am
09:24
Մինչ ՀՀ իշխանությունն ինքնաարդարացումների և խոստումների շռայլման փուլում է, Ադրբեջանը մասշտաբային վերազինման է. Աբրահամյան
«Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ինտենսիվ փոխայցերը տարբեր շարժառիթներ ունեն, սակայն առաջին հերթին ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
09:19
Ճշմարտnւթյnւնը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկnլը իր nւuապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Մետաքսե Հակոբյան
«Նիկոլն ու իր ուսապարկերը 7 երգ գիտեն 7-ն էլ Արցախի Հանրապետության իրենց կողմից հանձնումը քոչվորներին արցախցիների վրա բարդելու մասին...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր տեղումներ չեն լինի
Երևան քաղաքում դեկտեմբեր 23-ին, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 24-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն Հանրապետության տարածքում...
Աղբյուր` Panorama.am
08:36
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:23
Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. Փաշինյան
«1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու...
Աղբյուր` Panorama.am
08:20
Հրդեհ՝ Վանաձորում
Դեկտեմբերի 22-ին, ժամը 23։00-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
08:12
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
23:16
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել Ֆիկոյի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խոմեյնին կանխատեսել է Սիրիայում երիտասարդներից կազմված ուժեղ և արժանի դիմադրության խմբի ի հայտ գալը
Մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի, ինչպես նաև Իմամ Խոմեյնիի ծննդյան տարեդարձին, մի խումբ մարդիկ, անցյալ տարիների ավանդույթի համաձայն, հանդիպել են...
Աղբյուր` Panorama.am
21:15
Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ կարծիքով Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}