
Պուտինը Աստանայում նախատեսում է հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ
ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ հոկտեմբերի 13-ին Վլադիմիր Պուտինը նախատեսում է Աստանայում հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
«Նախատեսվում է հանդիպում Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ»,- լրագրողներին ասել է Ուշակովը:
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ բանակցություններում կքննարկվեն ոչ միայն երկկողմ համագործակցությունը, այլև հայ-ադրբեջանական հարաբերությունները:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ակտիվորեն և ամեն կերպ նպաստում է Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։