Վրաստանը երեք տարով ընտրվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ
Վրաստանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի ընթացքում ընտրվել է Մարդու իրավունքների խորհրդի 2023-2025 թվականների անդամ։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Իլյա Դարչիաշվիլին։
«Շնորհավորում եմ Վրաստանին 2023-2025 թվականներին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ ընտրվելու կապակցությամբ: Սա կարևոր հաջողություն է մեր երկրի համար և մեզ հնարավորություն է տալիս հաստատել Վրաստանի հավատարմությունը մարդու իրավունքների հիմնարար արժեքներին և ակտիվորեն մասնակցել դրա ապահովմանըև պաշտպանությունը համաշխարհային մասշտաբով»,-գրել է Դարչիաշվիլին Facebook-ում:
Նա շնորհակալություն է հայտնել բոլոր երկրին, ովքեր ընտրել են հանրապետությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ և նշել, որ այլ երկրների հետ սերտ համագործակցությամբ կաշխատի բարելավելու մարդու իրավունքների պաշտպանության որակն ամբողջ աշխարհում:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանն ու Թուրքիան քննարկել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության առաջնահերթությունները
- Վրաստանի խորհրդարանը ՌԴ քաղաքացիների վիզաների տրամադրման մասին օրենքի նախագիծ է նախաձեռնել
- Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ նշանակության ստորաբաժանումները համատեղ զորավարժություններ են անցկացնում
- Վրաստանը քայլեր է ձեռնարկում սպառազինության արդիականացման ուղղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան