Acba Soft POS. առաջին անգամ Հայաստանում հնարավոր է անկանխիկ վճարումներ ընդունել սմարթֆոնով
Նոր տեխնոլոգիաների ներդրմամբ Ակբա բանկն իր թվային տրանսֆորմացիայի շրջանակում շարունակում է զարգացնել Հայաստանում անկանխիկ վճարումները: Ակբան Հայաստանում առաջինը ներկայացնում է Acba SoftPOS բջջային հավելվածը, որը տարբեր ոլորտներում աշխատող կազմակերպություններին առաջարկում է Անդրոիդ սմարթֆոնների միջոցով ընդունել վճարումներ բանկային անհպում քարտերով, NFC հնարավորությամբ սմարթֆոններով և ժամացույցներով:
«Acba SoftPOS հավելվածը նոր հնարավորություններ է բացում անկանխիկ վճարումների նոր սեգմենտների զարգացման համար, մասնավորապես ռեստորանների, փոքր վաճառակետերի, առաքման ծառայությունների, ինչպես նաև միջոցառումների ժամանակ մուտքավճար ընդունող կետերի համար: Acba SoftPOS-ը սմարթֆոնը դարձնում է լիարժեք POS տերմինալ»,- նշում է բանկի թվային բիզնեսի վարչության պետ Արթուր Կարճիկյանը:
«Մենք հպարտ ենք, որ Ակբա բանկի հետ համագործակցությամբ զարգացնում ենք նորարարական վճարային լուծումներ: Առաջին անգամ Հայաստանում Ակբա բանկը ներկայացնում է վճարային նորարարական պրոդուկտ՝ Soft POS՝ հիմնված Visa Tap to Phone տեխնոլոգիայի վրա: Մենք հավատում ենք, որ Acba Soft POS-ը կնպաստի անհպում վճարումների զարգացմանն ամբողջ երկրում, կաջակցի բիզնեսի էկոհամակարգի զարգացմանը և երկրի թվային տրանսֆորմացիայի նպատակներին», - նշել է Վիզայի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն։
Acba SoftPOS վճարային գործիքի թողարկման կապակցությամբ Ակբան հոկտեմբերի 12-ից մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ կիրականացնի արշավ.
- Acba SoftPOS վճարային գործիքն ակտիվացրած առաջին 150 կազմակերպություններն անվճար կստանան Visa Business քարտ (քարտի գործողության ողջ ընթացքի համար),
- Acba SoftPOS-ի միջոցով 1 միլիոն ՀՀ դրամ և ավելի վճարային գործառնություններ իրականացրած կազմակերպությունները Բանկի կողմից կստանան գանձվող միջնորդավճարների հետ վերադարձ (ոչ ավել, քան 1 մլն ՀՀ դրամի վճարային գործառնությունների դիմաց),
- Acba SoftPOS-ի միջոցով 2500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի և 100 ու ավելի գործարք կատարող առաջին 50 կազմակերպությունները որպես մրցանակ կստանան նվեր քարտեր։ Բացի այդ, այս կազմակերպություններից հինգը հնարավորություն կունենա խաղարկությամբ ստանալ նոթբուք:
Բանկի կողմից արշավը կամփոփվի մինչև ս.թ. դեկտեմբերի 15-ը:
Acba SoftPOS վճարային գործիքի ստացման գրանցում:
Acba SoftPOS հավելվածը հասանելի է միայն իրավաբանական անձանց: Այն կարելի է բեռնել Google Play-ից (Անդրոիդ 8.1 կամ ավելի նոր տարբերակով աշխատող և NFC-ի հնարավորությամբ սմարթֆոններով):
Ակբա բանկն առաջիկայում ևս շարունակելու է ներկայացնել նորարարական, հարմարավետ լուծումներ՝ նպաստելով Հայաստանի տնտեսության զարգացմանը:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Կամք, ձգտում և ոգեշնչում. արշավի հերոսն Ակբա բանկի հաճախորդն է
- Ակբա Լիզինգ. «WineWorks». հայկական գինեգործության նոր շունչը
- Ակբա Լիզինգ. Լիզինգային շուկայի առաջինն ու առաջատարը վերաբրենդավորվեց
- Ակբա Լիզինգ. ձեռքբերումների ճանապարհով
- Ակբա բանկը վճարել է ավելի քան 3,3 միլիարդ ՀՀ դրամի շահութաբաժին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան