Գլխավոր դատախազությունն արձագանքել է Ղրմի կամրջի պայթեցման վերաբերյալ տեղեկություններին
Հայաստանի գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կողմից այսօր տարածված տեղեկությունները և զանգվածային տարբեր լրատվամիջոցներում առկա հրապարակումները:
Դատախազության հանրային կապերի բաժնի փոխանցմամբ, նկատի ունենալով, որ հրապարակումը պարունակել է առերևույթ հանցանքի մասին վկայող տեղեկություններ՝ Գլխավոր դատախազությունը դրանք հասցեագրել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ:
Օրենքով նախատեսված գործիքակազմի, այդ թվում՝ միջազգային փոխօգնության ինստիտուտի կիրառմամբ, Գլխավոր դատախազությունը հետևողական է լինելու հրապարակված տեղեկատվության հանգամանքները ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ:
«Արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-խոստանում են դատախազությունից։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ԱԴԾ-ն բացահայտել է Ղրիմի կամրջի պայթեցման գործը, ձերբակալվածների մեջ կա ՀՀ քաղաքացի
- Ղրիմի կամրջին պայթած բեռնատարը եղել է նաև Հայաստանում
- Ղրիմի կամրջով երթևեկությունը վերականգնվել է