Լավրով․ ՀԱՊԿ դիտորդներ Հայաստան ուղարկելու համար անհրաժեշտ է միայն Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստ է իր դիտորդներին ուղարկել Հայաստան, դրա համար անհրաժեշտ է Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) որոշումը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Անմիջապես այն բանից հետո, երբ Հայաստանը խնդրեց հրավիրել ՀԱՊԿ արտահերթ գագաթնաժողով, այն տեղի ունեցավ, որոշվեց Հայաստան ուղարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, միացյալ շտաբի պետին։ Նրանք գնացին և առաջարկություններ բերեցին։ Դրանք մեր ձեռքում են ավելի քան մեկ ամիս։ Առաջարկությունները վերաբերում են՝ Հայաստանի տարածք՝ Ադրբեջանի սահմանին մոտ, ՀԱՊԿ դիտորդների դիտորդական առաքելություն ուղարկելուն»,- Միրզոյանի հետ բանակցություններում ասել է Լավրովը։
Լավրովը Միրզոյանի հետ բանակցություններում նշել է, որ կառաջարկվի դիտարկել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները՝ հաշվի առնելով Եվրոպայում առաջնորդների վերջին շփումները։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան