Կենտրոնի ղեկավարն ասում է՝ ծեծ չի կերել
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը տարածել է հերքում, որտեղ ասված է.
«Ի պատասխան այսօր «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված հոդվածի` տեղեկացնում եմ, որ նյութը իրականությանը չի համապատասխանում: Նման միջադեպ չի եղել:
Նույն լրատվականի կայքում հրապարակման հայտնվելուց հետո հնչել են զանգեր նաև տարբեր լրագրողների կողմից, որոնք հերքվել են մեր կողմից:
Հորդորում ենք մտացածին նյութերը հանրության լայն շրջանակների համար քննարկման առարկա չդարձնել և հրապարակել նաև պարզաբանում-հերքումները»։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ մոտ մեկ ամիս առաջ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին և տեղակալներին հենց աշխատասենյակում ծեծի են ենթարկել: Պատմությունը կապված է Երևանի Կենտրոնում գտնվող խաղահրապարակի հետ. բնակիչները երկար ժամանակ դիմել են Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին, տեղակալներին՝ խնդրելով բարեկարգել իրենց բակի տարածքը, սակայն ոչինչ չի արվել:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին