Վելայաթի. Թեհրանը պատրաստ է միջնորդ դառնալ Բաքվի ու Երևանի միջև
«Թեհրանը պատրաստ է միջնորդ դառնալ Երևանի ու Բաքվի միջև հարաբերություններում»,-ասել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական, Իրանի նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին։
Նա նշել է, որ Իրանի հարևանությամբ գտնվող տարբեր շրջաններից առանձնահատուկ նշանակություն ունի Անդրկովկասը։
«Այս առումով մեր հարևանների (Հայաստանի և Ադրբեջանի) նկատմամբ մենք ավելի շատ զգայունություն և ուշադրություն ենք ցուցաբերում»,- «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, ընդգծել է Վելայաթին։
Նրա խոսքով, երկրների միջև խաղաղության հաստատման չափազանց կարևոր գործոններից մեկը հայտնի պատմական սահմանների պահպանումն է։
«Որևէ երկրի կողմից հարևան երկրի սահմանների ցանկացած խախտում առաջացնում է լարվածության աճ այս տարածաշրջանում և լոկալ պատերազմների հրահրում, որի առաջին արդյունքը սադրիչ երկրների, օրինակ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ներկայությունն է, որոնք հրադադարի հաստատման պատրվակով իրավիճակն օգտագործում են իրենց օգտին»,-ասել է Իրանի ԱԳ նախկին նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Նեդ Փրայս. ԱՄՆ-ն կշարունակի բարձր մակարդակով ներգրավված մնալ Հայաստանի ու Ադրբեջանի բանակցություններին
- Զախարովան հրապարակել է Բաքվի և Երևանի հաշտեցման միակ բանալին
- Թեհրանը պատրաստ է Երևանի և Բաքվի միջև բանակցությունների հարթակ դառնալ. Ադրբեջանում Իրանի դեսպան
- Թեհրանում հանդիպել են Իրանի և Թուրքիայի նախագահները
- Լավրովը կմեկնի Թեհրան, ապա Բաքու
- Թեհրանը պատրաստ է իրականացնել «Արևելյան Զանգեզուրի» և Նախիջևանի միջև Իրանով անցնող տրանսպորտային միջանցքը