ԵՄ-ն և ԱՄՆ-ն փորձում են խցկվել Երևանի և Բաքվի հակամարտության կարգավորման մեջ. Ուշակով
Եվրամիությունը և ԱՄՆ-ն փորձում են մխրճվել Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ՝ դրա համար օգտագործելով ռուսական մշակումները։ «Sputmik Արմենիա»-ի փոխանցմամբ՝ այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողների հետ զրույցում։
Նա միաժամանակ նշել է, որ Երևանի և Բաքվի հարաբերությունների կայունացման հիմքը Ռուսաստանի նախագահի անձնական միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններն են:
«Մենք տեսնում ենք, որ այդ աշխատանքի մեջ փորձում են մխրճվել ոչ տարածաշրջանային խաղացողները, մասնավորապես` Եվրամիությունն ու ԱՄՆ-ն, բայց հիմնականում նրանք օգտագործում են մեր մշակումները։ Հիմնարար պայմանավորվածությունները ձեռք են բերվել 2020-ին և 2021–ին մեր ամենաակտիվ մասնակցությամբ», - ասել է Ուշակովը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին