ՌԴ ԱԴԾ-ն բացահայտել է Ղրիմի կամրջի պայթեցման գործը, ձերբակալվածների մեջ կա ՀՀ քաղաքացի
ՌԴ ԱԴԾ-ն հաստատել է, որ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչը Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովն է։ Այս մասին չորեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են ԱԴԾ Հասարակայնության հետ կապերի կենտրոնից:
«Անվտանգության դաշնային ծառայությունը Քննչական կոմիտեի հետ միասին պարզել է, որ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչը եղել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը, նրա ղեկավար Կիրիլ Բուդանովը, աշխատակիցներ և գործակալներ»,-ասվում է զեկույցում։
ԱԴԾ-ն նաև բացահայտել է Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության նախապատրաստման 12 հանցակցի, նրանցից ութը ձերբակալվել են։
«Ներկայում քրեական գործի շրջանակներում կալանավորվել են Ռուսաստանի հինգ քաղաքացի, Ուկրաինայի և Հայաստանի երեք քաղաքացի, որոնք մասնակցել են հանցագործության նախապատրաստմանը»,-հայտնել են ՔՀԿ-ից։
Գերատեսչության տվյալներով՝ հարձակման համար ռումբը քողարկված է եղել ժապավենների գլանափաթեթներում։ Օդեսայից պայթուցիկներն ուղարկվել են Բուլղարիայի, Վրաստանի և Հայաստանի տարածքով։
ԱԴԾ-ն հրապարակել Է Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարի զննության տեսանյութը:
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 10-ին ՊԵԿ-ից Panorama.am-ին հայտնել էին, որ ՌԴ իրավասու մարմնի կողմից տարածված հայտարարության կապակցությամբ դեռևս պաշտոնական դիմում ՊԵԿ-ում չի ստացվել, հետևաբար մեկնաբանել չեն կարող։
Հարակից հրապարակումներ`
- Ղրիմի կամրջին պայթած բեռնատարը եղել է նաև Հայաստանում
- Ղրիմի կամրջով երթևեկությունը վերականգնվել է
- Գտել են Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարի տիրոջը
- “Happy birthday, Mr President”. Ինչպես են Ուկրիանայում արձագանքում Ղրիմի կամրջի փլուզմանը
- Գնահատել են Ղրիմի կամրջի վնասի չափը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան