Մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը
Աստանայում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը։Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հոկտեմբերի 14-ին Աստանայում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը:
Հիշեցնենք, որ Սերգեյ Լավրովը, Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը վերջին անգամ եռակողմ ձևաչափով հանդիպել են Դուշանբեում՝ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում։
Հիշեցնենք նաև, որ այսօր Աստանայում տեղի ունեցավ Միրզոյանի ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Լավրովն անդրադարձել է ՀԱՊԿ դիտորդներ Հայաստան ուղարկելու հարցին, նշելով, որ դրա համար անհրաժեշտ է միայն Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը