Ադրբեջանում յոդի դեֆիցիտ է
Ադրբեջանի դեղատներում յոդ չկա։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, առողջապահության նախարարությունից հայտնել են, որ միջոցներ են ձեռնարկվում յոդի պակասը լրացնելու ուղղությամբ։
«Վերջին անգամ յոդի ներկրման հայտ հաստատվել է այս տարվա ապրիլին։ Սեպտեմբերի վերջին գրանցվել է նոր հայտ։ Կարծում ենք, որ առաջիկայում յոդի պակասը կլրացվի»,-ասել են նախարարությունից։
Յոդը և նրա միացություններն օգտագործվում են հիմնականում բժշկության մեջ, որպես հակասնկային, հակաբորբոքային և ցավը մեղմացնող միջոցներ։ Դրանով ախտահանում են վերքերը և վիրահատման դաշտը։ Յոդի միացությունների ներս ընդունումն ազդում է նյութափոխանակության վրա և ուժեղացնում վահանագեղձի ֆունկցիան։