Ռուսական կողմի դանդաղկոտությունը և տեղեկատվական դաշտում ոչ հրապարակայնությունը լավ բանի չի հանգեցնելու․ Բաբկեն Հարությունյան
«Հայրենիք» ընդդիմադիր կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ահմանին ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելուն, այսօր նշել է` միակ բանը, որ պահանջվում է, Հավաքական անվտանգության խորհրդի որոշումն է, որը պետք է գումարվի ՀԱՊԿ նախագահի կողմից, իսկ նախագահող երկիրը չէ՞ որ Հայաստանն է:
Հայաստանի արտգործնախարար Միրզոյանը ի պատասխան հայտարարել է, որ իրեն նոր տեղեկացրել են ԵՄ-ի կողմից հայ-ադրբեջանական սահման քաղաքացիական դիտորդական առաքելություն ուղարկելու որոշման մասին։
Համադրելով վերը նշված հայտարարությունները ի՞նչ ենք ստանում, այո, ստանում ենք հետևյալ պատկերը` Նիկոլենք մեղադրում են ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին` Հայաստանին չօգնելու մեջ, ի պատասխան ՀԱՊԿ քարտուղարը գալիս է Հայաստանը, ուսումնասիրում իրավիճակը( թեև առանց գալու էլ արդեն ակնհայտ էր ադրբեջանական ագրեսիան), առաջարկում է ՀԱՊԿ-ի դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան, Նիկոլը, ով որպես նախագահող նիստ պետք է գումարեր, որ դիտորդները գան` չի գումարում, փոխարենը շտապում է արևմուտք, մեղադրում ՀԱՊԿ-ին անգործության մեջ, սպառնում ՀԱՊԿ-ից դուրս գալ և Եվրոմիությունից դիտորդներ խնդրում, ընդամենը օրերի ընթացքում այնտեղից ստանում դրական պատասխան։
Հասկանալի՞ է չէ, որ Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի մոտ բազում հարցեր կառաջանան, թե եթե Նիկոլի նպատակը իրականում սահմանի անվտանգությունն է և ոչ թե, օրինակ` ամեն հնարավոր պատճառով ՀԱՊԿ-ից դուրս գալը, ինչու՞ որպես Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ` նիստ չի գումարում, ինչու՞ է ամեն գնով փորձում արևմուտքին ներգրավել թեմայի մեջ, և այդպես բազմաթիվ ինչուներ։
Արդեն ակնհայտ է, որ Ռուսական կողմի դանդաղկոտությունը և տեղեկատվական դաշտում ոչ հրապարակայնությունը լավ բանի չի հանգեցնելու, ընդ որում` և՛ Հայաստանի,և՛ Ռուսաստանի համար»։
Հարակից հրապարակումներ`
- Լավրով․ ՀԱՊԿ դիտորդներ Հայաստան ուղարկելու համար անհրաժեշտ է միայն Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը
- Մեկնարկել է Լավրով-Միրզոյան հանդիպումը
- Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ի դաշնակից երկրները տարաձայնություններ չունեն
- Ղրղզստանի վարչապետը Տաջիկստանին մեղադրել է ՀԱՊԿ-ի հեղինակությունը խարխլելու մեջ