WP. Բայդենը Զելենսկուն կոչ է արել դադարեցնել բողոքել ԱՄՆ-ի անբավարար օգնությունից
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խնդրել է իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկուն չբողոքել Վաշինգտոնի անբավարար օգնությունից: «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին հայտնել է The Washington Post (WP) թերթը՝ վկայակոչելով Սպիտակ տան նախկին պաշտոնյային։
Պարբերականը նշում է, որ Զելենսկին բազմիցս ԱՄՆ-ից պահանջել է զենք, զինամթերք և ռազմական տեխնիկա, թեև Կիևն արդեն ստացել է աննախադեպ օգնություն։
«Բայդենն Ուկրաինայի առաջնորդին մասնավոր զրույցում ասել է, որ իր համար դժվար կլինի Կոնգրեսից գումար խնդրել, եթե նա իրեն անշնորհակալ պահի և շարունակի կրկնել, որ այն բավարար չէ»,-ասել է աղբյուրը WP-ին:
Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ քաղաքական վերնախավում Ուկրաինային աջակցելու հարցում պառակտում է հասունանում, որը կարող է սրվել նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի ընտրություններից հետո։
Հարակից հրապարակումներ`
- Բայդենը Զելենսկուն խոստացել է հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգեր
- Բայդենն խոսել է «միջուկային Արմագեդոնի» սպառնալիքի մասին
- Բայդենը ստորագրել է օրինագիծը, որը ներառում է 12,4 միլիարդ դոլարի լրացուցիչ օգնություն Ուկրաինային
- Զելենսկին Շրյոդերին մեղադրել է Ռուսաստանի օգտին աշխատելու մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին