Welt. ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները փակուղում են
Եվրահանձնաժողովը (ԵՀ) հայտարարել է, որ Թուրքիայի՝ Եվրամիության (ԵՄ) անդամակցության բանակցությունները դեռ փակուղում են։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին չորեքշաբթի հայտնել է Die Welt թերթը՝ վկայակոչելով Եվրամիությանն անդամակցել ցանկացող երկրների առաջընթացի մասին իր տրամադրության տակ գտնվող զեկույցը։
Ըստ պարբերականի՝ Թուրքիայի վերաբերյալ զեկույցը շատ քննադատական է։ «Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները դեռ փակուղում են: Թուրքիան չի փոխել իր բացասական տենդենցը Եվրամիությանն անդամակցելու համար»,-ասվում է փաստաթղթում։
«Ժողովրդավարության, օրենքի գերակայության, հիմնարար իրավունքների և դատական համակարգի անկախության ոլորտներում լուրջ հետընթաց է գրանցվել»,-ասվում է զեկույցում։
Միաժամանակ նշվում է, որ այդ հարցերի շուրջ երկխոսությունը մնում է ԵՄ-ի և Թուրքիայի հարաբերությունների անբաժանելի մասը։
Եվրահանձնաժողովը նաև ընդգծել է Թուրքիայի կարևոր ռազմավարական դերը։
«ԵՄ-ն ռազմավարական առումով շահագրգռված է Արևելյան Միջերկրական ծովում կայուն և անվտանգ միջավայրով, համագործակցության և փոխադարձ շահերի հիման վրա Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացմամբ։ Սակայն, միևնույն ժամանակ, ԵՄ-ն պատրաստ է նաև պաշտպանել իր և անդամ երկրների շահերը»,-ասվում է տեքստում։
Հարակից հրապարակումներ`
- ԵԺԿ-ն պահանջում է լիագումար նիստ՝ քննարկելու Թուրքիա ԵՄ պաշտոնյաների այցն ու նրանց նկատմամբ վերաբերմունքի հարցը
- Մերկել․ ԵՄ-Թուրքիա հարաբերություններում ցանկալի առաջընթաց չի գրանցվել
- Ավրամոպուլոս. ԵՄ-Թուրքիա միգրացիոն գործարքը պետք է «ողջ մնա»
- Մարտին տեղի կունենա ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովը՝ 3 տարվա դադարից հետո
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա