Զախարովան հրապարակել է Բաքվի և Երևանի հաշտեցման միակ բանալին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ռուսաստանը դիտարկում է որպես ԵՄ կողմից Մոսկվայի ջանքերը հետ մղելու ու հարաբերությունների կարգավորմանը միջամտելու փորձ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ցավոք, այստեղ մենք տեսնում ենք Եվրամիության հերթական փորձը՝ որևէ կերպ միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը, դուրս մղելու մեր երկրի միջնորդական ջանքերը։ Բաքվի և Երևանի հաշտեցման, տարածաշրջանում կայուն խաղաղության և երկարաժամկետ կայունության հաստատման միակ բանալին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացումն է»,-ավելացրել է Զախարովան։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը հանդիպել են հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում:
Հանդիպմանը Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատել են, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ:
Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ աջակցելու ԵՄ քաղաքացիական առաքելությանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը:
Հարակից հրապարակումներ`
- Շվեդ պատգամավորը՝ Ադրբեջանի կողմից հայ գերիների սպանությունների մասին. Ինձ հետապնդում են այս տեսարանները
- Ֆրանսիացի պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում. Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Ադրբեջանը պետք է դուրս գա Հայաստանի տարածքից
- Ի՞նչ է քննարկվել Պրահայում․ փաստաթուղթ է հրապարակվել
- Ադրբեջանի կողմից Հայաստանի բնակավայրերին հարվածելը կքննարկեն ԵԽԽՎ-ում
- Չալաբյան. Գայլերի լկտի ժպիտը և ոչխարների հեզ մկկոցը Պրահայում ոչ մի լավ բան չի խոստանում
- Պրահայում Փաշինյանը կհանդիպի Ալիևի և Էրդողանի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան