Էդգար Ղազարյան. Խորհրդարանական ընդդիմությունը կատարում է ԱԺ պատգամավորական մանդատներ վերցնելու իր խոստումը
Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է.
«Խորհրդարանական ընդդիմությունը որոշել է ոչ միայն չվերադարնալ խորհրդարան, այլև գնալ խորհրդարանից որքան հնարավոր է հեռու։
Մասնավորապես ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանը և Արմեն Ռոստոմյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների գլխավորած պատվիրակությունների կազմում գործուղվել են Ստրասբուրգ և Բարսելոնա, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանը` Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում գործուղվել է Մոսկվա։
Այս եղանակով խորհրդարանական ընդդիմությունը կատարում է ԱԺ պատգամավորական մանդատներ վերցնելու իր խոստումը` Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար պատգամավորական լիազորությունները ողջ ծավալով օգտագործելու հարցում»։
Հիշեցնենք, որ ԱԺ-ից ավելի վաղ հայտնել էին, ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, վեհաժողովում պատվիրակության անդամներ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, պատգամավորներ Սոնա Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Արմեն Գևորգյանը, Արմեն Ռուստամյանը և Հայկ Մամիջանյանը մասնակցում են Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի չորրորդ մասի աշխատանքներին:
Լուսանկարները՝ ԱԺ կայքից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան