Ինդոնեզիա թռիչքի ժամանակ թուրքական ինքնաթիռի ուղևորը հարձակվել է անձնակազմի վրա
Թուրքական ավիաուղիների ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ինդոնեզիայի Մեդան քաղաքի օդանավակայանում այն բանից հետո, երբ ուղևորը հարձակվել է ինքնաթիռի անձնակազմի վրա, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
Ջակարտայի ոստիկանության խոսնակ Էնդրա Զուլպանը հայտնել է, որ Ստամբուլ-Ջակարտա օդանավը գանցել է դեպի Մեդան՝ ինքնաթիռում առաջացած խառնաշփոթի պատճառով:
«Ուղևորը Ինդոնեզիայի քաղաքացի է։ Հարձակման պահին նա հարբած է եղել։ Նա հարվածել է տուժածին, երբ նրան խնդրել են կարգուկանոն պահպանել ինքնաթիռում»,- ասել է Զուլպանը։
Նա հավելել է, որ ներկայում տղամարդը բուժվում է օդանավակայանի բժշկական հաստատությունում:
Զուխպանը նշել է, որ չվերթը Ջակարտա է ժամանել զգալի ուշացումով, իսկ ինդոնեզացու պահվածքը «վրդովեցրել է մյուս ուղևորներին, որոնցից մի քանիսը նրա հետ ակտիվ վիճաբանության մեջ են մտել»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա