Հվ. Օսիայում մտահոգված են Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան զորավարժություններով
Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիան արձագանքել է Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ գործողությունների ուժերի մասնակցությամբ Վրաստանում անցկացվող «Կովկասյան արծիվ 2022» համատեղ վարժանքներին։
«Վրաստանի ռազմաարդյունաբերական ներուժի աճի և արդիականացման շարունակական գործընթացը լուրջ անհանգստություն է առաջացնում Հարավային Օսիայում։ Զորավարժությունների անցկացումը Հարավային Օսիայի սահմանների մոտ խախտում է պաշտոնական Թբիլիսիի կողմից ուժի չկիրառման սկզբունքը, Հարավային Կովկասում ապակայունացման և ռազմաքաղաքական լարվածության պատճառ է հանդիսանում»,- Aliq.ge-ի փոխանցմամբ՝ նշել են Հարավային Օսիայում:
Հատկանշական է, որ վերջին տարիներին օսական կողմը պաշտոնական հայտարարություններում սպառնալիքները կապում է Վրաստանի տարածքում անցկացվող բոլոր զորավարժությունների հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան