«Հրապարակ». Սիսիանում այսօր դրամատիկ նիստ է սպասվում
«Հրապարակ». Ամենայն հավանականությամբ, համայնքապետ չի ընտրվի, և գործընթացները կգնան արտահերթ ընտրությունների ուղղությամբ
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր՝ 11։00-ին, Սիսիանի ավագանու անդրանիկ նիստն է։ ՏԻՄ ընտրություններից հետո այստեղ որևէ ուժ չի հաղթահարել «50+1» շեմը և չունի միայնակ իշխանություն ստանձնելու, համայնքի ղեկավար ընտրելու մանդատ։ Սակայն սեպտեմբերի 25-ի ընտրություններից հետո՝ մինչ օրս, ավագանի անցած ուժերը միմյանց հետ չեն կարողանում լեզու գտնել։
Այս առումով այսօր դրամատիկ նիստ է սպասվում, հատկապես, որ Սիսիանի մեր աղբյուրներն ասում են, թե անցողիկ շեմը հաղթահարած բոլոր ուժերի առաջին համարները հավակնում են համայնքի ղեկավար դառնալ։
Ամենայն հավանականությամբ, համայնքապետ չի ընտրվի, և գործընթացները կգնան արտահերթ ընտրությունների ուղղությամբ։ Ի դեպ, երեկվանից մարզում են նաև տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանն ու փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը` նրանք գնացել են ծանոթանալու վերանորոգվող ճանապարհների որակին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա