ՆԱՏՕ-ն չկարողացավ կատարել Ռուսաստանին տված իր խոստումների մի մասը. Բորել
Հյուսիսատլանտյան դաշինքը չի կատարել Ռուսաստանին տված որոշ խոստումներ: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, գրում է «Իզվեստիա.ռու»-ն։
Ելույթ ունենալով Մադրիդում, նա ասել է, որ ՆԱՏՕ-ի կողմից խախտումները «հնարավոր են»: Այնուամենայնիվ, ընդգծել է Բորելը, նման փաստարկները բավարար հիմք չեն Մոսկվայի համար Ուկրաինայում և Դոնբասում հատուկ գործողություն սկսելու համար։
Նա նաև հավելել է, որ Եվրամիությունը լուրջ պարտավորություններ ունի Ուկրաինայի հանդեպ, որոնք կատարում է՝ համակողմանի աջակցություն ցուցաբերելով Կիևին և ընդլայնելով հակառուսական սահմանափակող քաղաքականությունը:
Բորելը չի ասել, թե որքան երկար կտևի դաշնակիցների միասնությունը պատժամիջոցների հարցում, բայց հավելել, որ Եվրոպայի և Միացյալ Նահանգների միջև անդրատլանտյան համագործակցության ուժն արդեն գերազանցել է սպասելիքները։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Ռուսաստանի հաղթանակն Ուկրաինայի հետ հակամարտությունում անընդունելի է, քանի որ դա կնշանակի Դաշինքի պարտություն։ Միաժամանակ նա ընդգծել է, որ կազմակերպությունը մտադիր չէ անմիջական մասնակցություն ունենալ առճակատմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա