Պուտինը հայտարարել է, թե հնարավոր է «Հյուսիսային հոսք»-ի գազի միջոցով Թուրքիայում տրանզիտի հանգույց ստեղծել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, «2022 թվականի ռուսական էներգետիկ շաբաթվա» շրջանակներում, ասել է, որ «Հյուսիսային հոսքից» գազի տարանցումը հնարավոր է տեղափոխել Սև ծով՝ Թուրքիայում ստեղծելով ամենամեծ հանգույցը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Պուտինը նշել է, որ դրանով պետք է շահագրգռված լինեն Ռուսաստանի Դաշնության գործընկերները։ Ռուսաստանը կարող է վառելիքի մատակարարման հիմնական ուղի դարձնել Սև ծովով գազի տարանցումը։
«Հյուսիսային հոսքի» միջոցով տարանցման կորցրած ծավալը մենք կարող ենք նաև ուղղել դեպի Սև ծովի տարածաշրջան և այդպիսով Թուրքիան դարձնել մեր բնական գազի մատակարարման հիմնական ուղին՝ այնտեղ ստեղծելով գազի ամենամեծ հանգույցը Եվրոպայի համար, եթե, իհարկե, մեր ևրոպացի գործընկերները շահագրգռված են դրանում»,-պարզաբանել է Պուտինը։
Նա հավելել է, որ սևծովյան տարածաշրջանում անվտանգության մակարդակը շատ ավելի բարձր է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան