ՌԴ Բելգորոդի և հարակից շրջանների բնակիչները հայտնել են հակաօդային պաշտպանության համակարգերի գործարկման մասին
Բելգորոդի բնակիչները սոցիալական ցանցերում պնդում են ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի գործարկման մասին։ Այս մասին հայտնում է RT-ն։
Նշվում է, որ դեպքի մասին դեռ պաշտոնական հաստատում չկա։
«ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցն էլ հաստատել է, որ Բելգորոդի և հարակից շրջանների բնակիչները լսել են ավելի քան յոթ պայթյունի բարձր ձայներ,:
«Կարճ ընդմիջումներով լսվել են պայթյունների ձայներ, երկնքում երևում էին հակաօդային պաշտպանության համակարգի աշխատանքի արդյունքների նման հետագծերը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Գործակալությունը նույնպես հատուկ ծառայություններից տեղեկատվություն չունի։
Հարակից հրապարակումներ`
- Կիևում օդային տագնապ է հայտարարվել
- Կիև բոլոր դպրոցներում դասերը չեղյալ են հայտարարվել
- Պայթյուններ Կիևի կենտրոնում
- Ղրիմի կամրջին պայթած բեռնատարը եղել է նաև Հայաստանում
- Ղրիմի կամրջով երթևեկությունը վերականգնվել է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին