Հասարակություն 17:53 12/10/2022 Հայաստան

Ազգային հերոս Վահագն Ասատրյանի զոհվելուց երկու տարի անց. «Իմ տղան գնացել է հաղթանակած»

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր  հարգանքի տուրք մատուցվեց  ղարաբաղյան երրորդ պատերազմում զոհված Ազգային հերոս, գնդապետ Վահագն Ասատրյանի հիշատակին: ՀՀ Զինված ուժերի հատուկ նշանակության զորամասի հրամանատար Վահագն Ասատրյանը զոհվել է ուղիղ երկու տարի առաջ՝ 2020 թ. հոկտեմբերի 12-ին Հադրութի համար մղվող մարտերում։ Իր զոհվելուց մեկ օր հետո Հադրութն ընկավ…

Ոստիկանության գնդապետ,  երկրապահների «Նաիրի» տարածքային բաժանմունքի նախագահ, Վահագն Ասատրյանի բարեկամ, զինակից ընկեր Նիկողայոս Եղիազարյանը գնդապետին բնորոշում է՝ քչախոս, ինքնամփոփ, լուռ, ներսից ռոմանտիկ, սիրահարված իր գործին, իր մասնագիտությանը։

«Մեծացել է մի ընտանիքում, որտեղ միշտ ռազմական գործիչներ էին հավաքված լինում։ Մորեղբայրը՝ բանակի հիմնադիր, գեներալ Աստավածատուր Պետրոսյանն է, որը կարողացել է իր կյանքի գնով, տքնաջան աշխատանքով, սիրալիությամբ բոլորին միավորել ու մոտեցնել բանակին»,- ասում է Ն. Եղիազարյանը։

Նա մի դեպք է պատմում Վահագն Ասատրյանից. «Մի օր նա նկատում է, որ կուրսանտներից մեկն անհանգիստ է, հայացքը մտահոգ է։ Կանչում է իր մոտ ու հարցնում, թե ի՞նչ է պատահել։ «Ոչ մի բան, պարոն գնդապետ»,- ասել է կուրսանտը։ Բայց Վահագնը կարողացել է հոգեբանորեն մոտենալ ու իմանալ, թե ինչն է եղել կուրսանտի մտահոգության պատճառը։ Շիրակից էր այդ տղան։

«Մամաս ցախ է առել, կոտրող չունի»,- ասել է նա։ Վահագնը կազմակերպում է, ճանապարհում է տուն, որպեսզի կոտրի մոր ցախը, ու մեկ օր էլ թույլ է տալիս մնա տանը։ Ասում եմ՝ արտաքուստ  խիստ, կարգապահ  զինվորական էր, ներքուստ ռոմանտիկ, հաճելի, նուրբ անձնավորություն էր»։

Վահագն Ասատրյանը պատերազմից, իր գործողություններից որևէ մեկին չի պատմել, միայն ամեն առավոտ զանգահարել է մորը, մորաքրոջը, ասել, որ ամեն ինչ լավ է։

«Երկու տարի … Փակվեցին մեզ համար ցանկալի լուսաբացները։ Ընտանիքի անդամները, հարազատները, մարտական ընկերները ոչ մի ուրախության, միջոցառման չեն կարողանում մասնակցել։ Առանց Վահագնի բարդ է, ոնց որ աշխարհը փակ է»,- ասում է նրա զինակիցն ու հիշում գնդապետի պատգամը. «Կարգապահ, կարգապահ, կարգապահ։ Հաղթանակի գրավականը կարգապահությունն է։ Եթե լինես կարգապահ, գիտակցաբար անես այն գործը, ինչ պետք է անես, ուրեմն կհասնենք հաջողության, եթե պարզապես պետք է անես, քանի որ այդպես են ասել, չես հասնի հաջողության, հաջողությունը մեզանից երես կթեքի։ Կարգապահ, նվիրված, նվիրված, կարգապահ։ Սրանք էին իր մշտական թեզերը»։

Panorama.am-ի հարցին՝ ողջ լինելու դեպքում ո՞րը կլիներ Վահագն Ասատրյանի արձագանքը պատերազմում կրած պարտությանը, այն ամենին, ինչ կատարվում է հիմա Հայաստանի շուրջ, Ն.Եղիազարյանը վստահ է. «Խոսքով չէր արձագանքի, այլ գործով։ Իր նվիրյալների, հավատարիմների, մտերիմների հետ մարտական դիրքերից չէր իջնի»։

Վ. Ասատրյանի մայրը՝ Սիմա Պետրոսյանը չի համարում, որ մենք 44-օրյա պատերազմում պարտվել ենք. «Մեզ չեմ համարում պարտված։ Իմ տղան գնացել է հաղթանակած, ոչ մի պարտություն չի կրել Օմարից մինչև հարավ-արևելք՝ Ջաբրայիլով ու Հադրութով»։

Նրա երազանքն է ունենալ հզոր բանակ, իր տղայի գործը պետք է շարունակվի։

«Հավատացած եմ՝ իմ տղան եթե մնար, հիմա մենք դա կունենայինք»,- ասում է  տիկին Սիման ու շարունակում, որ մենք պետք է հույս դնենք միայն մեր վրա, խաղաղությունը մեր միասնության մեջ է։

Հերոսածին մայրը քայլերն ուղղեց նաև քիչ այն կողմ հուղարկավորված եղբոր՝ «Արծիվ-մահապարտների միություն» ՀԿ նախագահ, Արցախյան ազատամարտի հերոս, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի ( 1953-2020 թթ.) շիրիմին։

«Մեր ընտանիքը բանակաշինության մեջ էր։ Երբ Շարժումը սկսվեց, եղբայրս մտավ այդ շարժման մեջ, բանակաշինության առաջին քայլերը դրվեցին իր և Վազգեն Սարգսյանի հետ միասին։ Այդ ամենն իմ տղան տեսավ դպրոցական տարիքից։ Ցանկանում էի, որ որդիս բժիշկ դառնար, բայց նա արդեն իր ճանապարհն ընտրել էր։ Վահագն անընդհատ աշխատում էր իր վրա, հարստացնում էր գիտելիքները ոչ միայն ռազմական, նաև արվեստից, մշակույթից, գիտությունից հետ չէր մնում, ամեն ինչ գիտեր»,- ասում է տիկին Սիման։

Վահագն Ասատրյանը Զինված ուժերի շարքերում է եղել 1997 թվականից։ Ավարտել է 5 ռազմական բուհ։ Զիվորական կրթությունը սկսվել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանից 1994 թվականին: 1997 թ-ին՝ ուսումնարանն ավարտելուց հետո սկսվել է Վահագնի  երկարամյա ծառայությունը Հայոց բանակում: 2015-2017թթ. նա եղել է Մարշալ Բաղրամյանի անվան զորամասի հրամանատար, Արմավիրի կայազորի պետ, իսկ 2017-2020թթ. ՝ ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության զորամասի հրամանատար:

Մասնակցել է 2020թ. Արցախյան պատերազմին որպես Հատուկ նշանակության զորքերի հրամանատար: 23 տարիների անբասիր ծառայության ընթացքում գնդապետ Վահագն Ասատրյանի ղեկավարած ստորաբաժանումները մշտապես եղել են լավագույնների շարքում։

5 ռազմական բուհերում ուսանած հրամանատարի  համոզմունքն  է եղել՝  փոփոխվող մարտահրավերներին դիմագրավելու միակ միջոցն անընդհատ կատարելագործվելն է:
«Եթե ուզում եք զինվորը ենթարկվի, զինվորը հարգի հրամանատարին, պետք է հրամանատարը լինի գրագետ, պետք է սպան լինի կարդացած։ Դու դրանով դառնալու ես առաջնորդ, դրանով ստեղծելու ես հարգանքդ, շրջապատդ, թիմդ, որով վաղը կարողանալու ես հաղթել հակառակորդիդ»,- ասել է Վահագն Ասատրյանը։

Վահագն Ասատրյանին հետմահու շնորհվել է Ազգային հերոսի կոչում, Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնուրացության և անմնացորդ նվիրումի գնդապետ Վահագն Ասատրյանը հետմահու պարգևատրել է Հայրենիքի շքանշանով:


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:25
Բաքուն բողոք է հղել Մոսկվային՝ Ալիևի հասցեին «pedir» բառը հնչեցնելու համար
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը դիվանագիտական ուղիներով ռուսական կողմին տեղեկացրել է քաղաքագետ Վլադիմիր Կարասևի հայտարարություններից հետո...
Աղբյուր` Panorama.am
13:12
Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Եղիշե Կիրակոսյան
«Ես չունեմ Հայաստանի՝ Բաքվին արած առաջարկների մասին տեղեկատվություն, բանակցությունները ԱԳՆ-ն է վարում»,- ԱԺ-ում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:05
ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին, կան հինգ տուժած
Հունվարի 10-ին, ժամը 08:59-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի...
Աղբյուր` Panorama.am
13:02
Մենք պետք է հանձնվենք, ջարդվենք և փախնենք, այսպիսի խնդիր է Փաշինյանի առաջ դրված. Հայկ Նահապետյան
Հայաստանի փորձագիտական շրջանակներում կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը համարժեք չարձագանքեց Ալիևի սպառնալիքներին։ Ինչպես կարելի է հակազդել Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Հունվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում...
Աղբյուր` Panorama.am
12:40
Թրամփ. Պուտինը ցանկանում է հանդիպել, մենք պատրաստվում ենք
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր...
Աղբյուր` Panorama.am
12:36
Քիշնևի օդանավակայանից մարդկանց տագնապի ազդանշանով տարհանել են
Քիշնևի օդանավակայանից ուղևորների տարհանման պատճառ դարձած ահազանգը կապված է հրդեհային ազդանշանի միացման հետ և պարզվել է, որ կեղծ է։ Դեպքի մասին...
Աղբյուր` Panorama.am
12:27
Լոս Անջելեսի հրդեհները կարող էին սկսված լինել հրկզիման պատճառով, կա ձերբակալված անձ
Լոս Անջելեսում անտառային հրդեհները, հնարավոր է, սկսվել են հրկիզմամբ։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, ոստիկանությունն արդեն ձերբակալել է...
Աղբյուր` Panorama.am
12:17
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 17-19-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ներկայացնելու է «Սիմֆոնիկ...
Աղբյուր` Panorama.am
12:16
7-ժամյա աշխատանքային օրվա անցնելու դեպքում էլ արտաժամյա վճարի իրավանորմի չպահպանման ռիսկը կմնա. Էլեն Մանասերյան
«Մարդկային կապիտալի զարգացման գաղափարը և աշխատաժամանակի ճկունության և աշխատանքային հզորության կատարելագործման պատճառով է նախարարությունը...
Աղբյուր` Panorama.am
11:49
Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆլիմում նկարահանվել է նաև Արսեն Լևոնյանը
Հայտնի դերասան Արսեն Լևոնյանը նկարահանվել է «Վազգենը.Վերջին Սպարապետը» ֆիլմում։ «Մեծ պատիվ էր այս ֆիլմում նկարահանվել...
Աղբյուր` Panorama.am
11:15
Այս տարի ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին
2025 թվականին կշարունակվի ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման...
Աղբյուր` Panorama.am
11:15
Փաշինյանի նախկին խորհրդական. Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում
«Նիկոլ Փաշինյանը գլուխ է գովում, որ հունվարի 1-6-ը օդային ճանապարհով Հայաստան է եկել 20% ավել մարդ, քան անցած տարի։ Սա տիպիկ օրինակ է, թե...
Աղբյուր` Panorama.am
11:08
Հրդեհի գոտում գտնվող Գլենդելում օդն ավելի մաքուր է քան Երևանում. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է այս պահին հրդեհի գոտում...
Աղբյուր` Panorama.am
11:08
WTA-250. Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել պայքարից
Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակչում աշխարհի 44-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը զիջել է աշխարհի 67-րդ ռակետ, ամերիկացի Մակարտնի Կեսլլերին:
Աղբյուր` Panorama.am
11:02
ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները
Դրանց խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում
Աղբյուր` Panorama.am
10:57
Քաղաքական մուրացկանությամբ խաղաղության չեն հասնում. Շարմազանով
«Ուղիղ 2 տարի առաջ,2023-ի հունվարի 10–ին Ալիեւն ասել է,որ «Մինսկի խմբի համաձայն Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնալու էին...
Աղբյուր` Panorama.am
10:35
«Ուրարտու»-ի կիսապաշտպանները հեռացել են ակումբից
Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստներ Անդրեյ Կրավչուկը և Լուքման Գիլմորն երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագրերը։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բոլոր տվյալները հուշում են, որ Ալիևի և Փաշինյանի ելույթները համաձայնեցված էին. Արմեն Այվազյան
«Այնինչ, Ալիևն առաջիկայում չի համարձակվելու դիմել նոր պատերազմի Հայաստանի դեմ, որովհետև վախենալու է Իրանի ռազմական միջամտությունից, որի հետևանքներն իր համար կարող են մահացու լինել»։
Աղբյուր` Panorama.am
10:14
Անցնող տարին ամենաշոգն է եղել Արդյունաբերական դարաշրջանի ողջ պատմության մեջ
Անցած՝ 2024 թվականը, 1850 թվականից ի վեր ամենաշոգն է եղել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրոպական հեռահար զոնդավորման և...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լեհաստանում զբոսաշրջիկները «հավատացել» են ChatGPT-ին և արգելափակվել լեռներում
Լեհաստանում զբոսաշրջիկները մոլորվել են լեռներում՝ ChatGPT նեյրոնային ցանցի առաջարկած երթուղին հետևելուց հետո: Tatrzanski-ի հաղորդմամբ, մի...
Աղբյուր` Panorama.am
09:50
Առանց այն էլ միայնակ, «մերկ», անկյունում քշված Հայաստանի համար սա նոր սպառնալիքներ է բերելու. Աբրահամյան
«Ադրբեջանի տարածքային պահանջների ու պատերազմի սպառնալիքներին ի պատասխան, ՀՀ կառավարությունը հաստատեց ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը և ուղարկեց ԱԺ»
Աղբյուր` Panorama.am
09:31
Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ…Բագրատ Սրբազան
Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերեվարված հայրենակիցների «դատավարություններից» առաջ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Լոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է ութի։ Նոր տվյալները հրպարակել է CNN-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Փաստ». Ասֆալտի հարցում էլ են այս իշխանությունները ձախողվել
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը ամենաշատը գլուխ են գովում ասֆալտի թեմայով: Ավելին, վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Ինչ նոր պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում, ովքեր են լքելու պաշտոնները
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, տարեվերջի օրերին ՀՀ կառավարությունում թեժ քննարկում է եղել. Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:57
Հունվարի 10-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 10-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:56
Մեդվեդևն ասել է, որ չի զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի՝ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է. Ի՞նչ է ակնարկել
«Մեդվեդևն ասել է, որ չի զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է»,-մեջբերում է քաղաքագետ Ստեփան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան
12:55 10/01/2025

Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}