Ղրիմի կամրջի վրա բեռնատարի պայթյունի վերաբերյալ հրապարակումների իսկությունը պարզելու համար քրեական վարույթ է նախաձեռնվել. ՀՀ ԱԱԾ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվել են տեղեկություններ այն մասին, որ 2022 թվականի հոկտեմբերի 8-ին Ղրիմի կարմրջի վրա տեղի ունեցած ահաբեկչական գործողության կատարման նպատակով օգտագործված պայթուցիկ նյութերը քողարկված են եղել ՀՀ քաղաքացու կողմից վարած բեռնատարի մեջ, որը մինչ այդ արտերկրից մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն, այնուհետ ուղևորվել Ռուսաստանի Դաշնություն:
Ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելու և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում միջազգային ահաբեկչությանն օժանդակելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ԵԱՏՄ սահմանով պայթուցիկ նյութերի մաքսանենգություն կատարելու և իրավունք վերապահող փաստաթղթեր կեղծելու առերևույթ դեպքերի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում կատարվել են հարցաքննություններ, առգրավումներ և այլ քննչական ու դատավարական գործողություններ:
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, դեպքի իրական հանգամանքները պարզելու նպատակով իրավական գործիքակազմի հնարավոր բոլոր միջոցների օգտագործմամբ իրականացվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումներ, որոնց արդյունքների մասին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ըստ անհրաժեշտության, համապատասխան տեղեկություններ կտրամադրի հանրությանը»:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանը հայտնում է, որ Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարը չի հատել երկրի սահմանը
- Ղրիմի կամրջի վրա պայթեցված բեռնատարի բեռի վերաբերյալ ՊԵԿ-ը մանրամասներ է հրապարակել
- ՌԴ ԱԴԾ-ն բացահայտել է Ղրիմի կամրջի պայթեցման գործը, ձերբակալվածների մեջ կա ՀՀ քաղաքացի
- Ղրիմի կամրջին պայթած բեռնատարը եղել է նաև Հայաստանում
- Ղրիմի կամրջով երթևեկությունը վերականգնվել է
- Գտել են Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարի տիրոջը
- Գնահատել են Ղրիմի կամրջի վնասի չափը
- Հայտնի է Ղրիմի կամրջի վրա բռնկված հրդեհի պատճառը
- Ղրիմի կամրջի վրա այրվում է վառելիքով բեռնված գնացքը
- ՌԴ ԱՆ-ն հայտնել է Ղրիմի օդանավակայանում պայթյունների հետևանքով մեկ մարդու մահվան մասին