ԵԱՏՄ երկրների մեծ մասն անցել է գազի դիմաց ռուբլով վճարելուն
ԵԱՏՄ գրեթե բոլոր երկրները համաձայնել են գազի դիմաց վճարել ռուբլով, Ղազախստանը դեռ քննարկում է այդ հարցը։ «Ռիա Նովոստի»-ին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը ռուսական էներգետիկ շաբաթվա շրջանակներում։
«Եվրասիական միության շրջանակներում գազի փոխադարձ հաշվարկների համաձայն՝ որոշ երկրներ պայմանավորվել են ռուսական գազի դիմաց վճարել միայն ռուսական ռուբլով, դրան համաձայն են Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանն ու Ղրղզստանը։ Ղազախստանն այժմ մտածում է այդ ուղղությամբ։ Նրանք նաև ցանկանում են առևտուր անել ազգային արժույթներով»,- նշել է Կոժոշևը։
Նա վստահություն է հայտնել, որ ժամանակի ընթացքում ազգային արժույթներով առևտուրը կշարունակի թափ հավաքել։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում