
Իրանը զորավարժություններ կանցկացնի Ադրբեջանի հետ սահմանին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմադ Փաքպուրը հայտարարել է Իրանի հյուսիսում խոշոր զորավարժությունների անցկացման մասին։ Նրա խոսքը մեջբերում է Mehr լրատվական գործակալությունը։
«Առաջիկա օրերին երկրի հյուսիսային սահմաններում՝ Արազի շրջանում (Ադրբեջանի հետ սահման.-Խմբ.) «Էխտեդար» («Ուժ».-Խմբ.) անվանումով լայնածավալ զորավարժություններ կանցկացվի»,- ասել է Մոհամմադ Փաքպուրը։
Նա նշել է, որ լայնածավալ զորավարժությունների անցկացումը համապատասխանում է տարեկան պլանով առաջադրանքների կատարմանը` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի մարտունակությունը բարձրացնելու նպատակով