Կառավարությունը որոշել է պայմանագրային զինծառայողներին հավելավճարներ տալ միայն ատեստավորումներից հետո
«Նախագծով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների համար առաջրկվում է սահմանել հավելավճար և այն հաշվարկել ատեստավորման արդյունքներով»,-կառավարության նիստում հայտնեց Սուրեն Պապիկյանը:
Նախարարը ներկայացրեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին որոշումը:
Նրա խոսքով՝ հավելավճար հատկացնելու նպատակով անցկացվող ատեստավորմանը մարտական խնդիրենրի պլանավորման, անցկացման և վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող զինծառայողները մասնակցելու են կամավոր:
Ըստ Պապիկյանի՝ նման պաշտոն առաջին անգամ զբաղեցնողը կամ պահեստազորից պայմանագրային զինծառայության անցած զինծառայողը պարտադիր ատեստավորման է անցնել ոչ շուտ քան 3 ամսի և ոչ ուշ քան 4-րդ ամսվա վերջին օրը:
«Հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակման օրվանից, իսկ ատեստավորում չանցած զինծառայողները կարող են կրկին դիմել ատեստավորման տարեկան երկու անգամ, և հավելավճարը հատկացվելու է այդ իրավունքի ձեռբերման օրվանից»,-հայտնեց պաշտպանության նախարարը:
Նրա խոսքով՝ պայմանագրային զինծառայողը յուրաքանչյուր 3 տարի մեկ անգամ ենթարկվելու են ատեստավորման հավելավճարումները շարունակելու համար:
«Օրենքի նախագծի համաձայն պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի այն զինծառայողների համար, ովքեր զբաղեցնում են մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ, սահմանվում է ատեստավորման համակարգ և ատեստավորման արդյունքներով հավելավճարի հաշվարկում, նախատեսվում են ատեստավորմանը մասնակցելու և հավելավճարի հաշվարկման հետ կապված պայմանները, նախատեսվում է ատեստավորման կարգը, մարտական խնդիրների ու դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը, հավելավճարների չափերը և վճարման կարգը սահմանել ՀՀ կառավարության որոշմամբ, իսկ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակի հիման վրա համապատասխան գործառույթներ ունեցող զինվորական պաշտոնների անվանացանկի սահմանման, ինչպես նաև հավելավճարի հաշվարկման և հաշվարկված հավելավճարի դադարեցման պայմանները՝ ՀՀ պաշտպանության նախարարի նորմատիվ հրամանով»,-ասաց Պապիկյանը:
Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ պայմանագրային զինծառայողների աշխատավարձը կրկնապատկելու մասին է խոսքը գնում:
Վրեջինս հայտարարեց, թե այսօր բողոքներ կան ծառայության կազմակերպման հարցում, բայց սննդի հարցով բողոք չկա, քանի որ կառավարությունը ժամանակին հասցրեցինք բարեփոխումներ իրականացնել:
Կառավարության նիստն այսօր սկսվեց 3 րոպե ուշացմամբ, քանի որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ուշացած մտավ նիստերի դահլիճ:
Հարակից հրապարակումներ`
- Գործադիրը 50 մլն դրամ կհատկացնի ծանր վիրավոր զինծառայողի բուժման համար
- ՀՀ կառավարությունը էապես կրճատելու է Արցախի աջակցությունը. Թադևոս Ավետիսյան
- Կառավարությունը կհոգա սեպտեմբերի 13-ին ու դրանից հետո զոհված զինծառայողների հուղարկավորության ծախսերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան