Մակրոն. Վերջին ամիսներին Մոսկվան սրել է լարվածությունը հօգուտ Ադրբեջանի
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «France 2» հեռուստաընկերության եթերում Ռուսաստանին մեղադրել է վերջերս նպատակաուղղված սադրանքներով Հայաստանի ու Ադրբեջանի միջև բախումներ հրահրելու համար, որի նպատակը կովկասյան տարածաշրջանի, և ոչ միայն, ապակայունացումն է։ Այս մասին գրում է «Ռոյթերզ»-ը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի հմանախագահող երկրներն են, որը զբաղվում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ ճանապարհների փնտրտուքով։
Էմանուել Մակրոնն ասել է, որ վերջին ամիսներին Մոսկվան սրել է լարվածությունը հօգուտ Ադրբեջանի։
«Ինչ է տեղի ունենում սահմաններին վերջին երկու տարում։ 5 հազար ռուս զինառայող իբր պաշտպանում են սահմանը, սակայն ռուսներն օգտվել են այս հակամարտությունից։ Թուրքիայի մեղսակցությամբ հանդես եկավ հօգուտ Ադրբեջանի ու վերադարձավ թուլացող Հայաստանի մոտ, որի հետ նախկինում մտերիմ էին։ Դուք տեսնո՞ւմ եք, թե ինչ է կատարվում։ Դրանք Ռուսաստանի՝ իրավիճակի ապակայունացման փորձերն են։ Այդ երկիրը ցանկանում է Կովկասում անկարգություն ստեղծել, որպեսզի ապակայունացնի բոլորիս»,- ասել է Մակրոնը։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ն և ԱՄՆ-ն փորձում են խցկվել Երևանի և Բաքվի հակամարտության կարգավորման մեջ. Ուշակով
- Նեդ Փրայս. ԱՄՆ-ն կշարունակի բարձր մակարդակով ներգրավված մնալ Հայաստանի ու Ադրբեջանի բանակցություններին
- Զախարովան հրապարակել է Բաքվի և Երևանի հաշտեցման միակ բանալին
- Ի՞նչ է քննարկվել Պրահայում․ փաստաթուղթ է հրապարակվել
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին