Մի հարց կա, որի վերաբերյալ ոչ մի բողոք չի հնչել՝ այն բանակի սննդի կազմակերպումն է. Նիկոլ Փաշինյան
«Վերջին շրջանի իրադարձությունների հետ կապված անընդհատ ամենատարբեր բողոքները կամ մտահոգություններ կան զինված ուժերի կազմակերպման վերաբերյալ, բայց մեկ հարց կա, որի վերաբերյալ, կարծես, ոչ մի բողոք չի հնչել, այն սննդի կազմակերպման հարցն է, քանի որ ժամանակին մենք հասցրեցինք բարեփոխումներ անել:
Բարդ անցավ այդ բարեփոխումները, ես հիմա էլ այն ավարված չեմ համարում: Ավարտված կահամարեմ այն ժամանակ, երբ նոր մրցույթները կացկացնենք, որում լիարժեք մասնակցությունը և որակը կապահովենք և արդեն ինստիտուտն ու համակարգը կստեղծվի, որի հետ հետագայում գրեթե առնչություն չենք ունենա, ինքն իր կյանքով կապրի, հարցերը կլուծի, չնայած՝ այդ գործընթացը երբեք էլ չի ավարտվի»,-կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը 10 դպրոցի համար գույք գնելու նպատակով տրամադրեց 276.6 մլն դրամ
- Կառավարությունը որոշել է պայմանագրային զինծառայողներին հավելավճարներ տալ միայն ատեստավորումներից հետո
- Գործադիրը 50 մլն դրամ կհատկացնի ծանր վիրավոր զինծառայողի բուժման համար