Ուկրաինայից հայտնել են այսօր առավոտյան Կիևի մարզի ենթակառուցվածքների վրա հարձակումների մասին
Կիևի մարզում հարձակման են ենթարկվել կարևոր ենթակառուցվածքային օբյեկտները: Այդ մասին իր Telegram ալիքում հայտնել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն։
«Կիևի մարզ. կամիկաձե անօդաչուների հերթական հարվածը կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներին»,-գրել է Տիմոշենկոն։
Առավոտյան Կիևում և տարածաշրջանում օդային տագնապ է հայտարարվել։
Վերջին երեք օրվա ընթացքում ռուսական զինված ուժերը ճշգրիտ կառավարվող զենքերով զանգվածային հարվածներ են հասցրել ուկրաինական ենթակառուցվածքներին։
Ուկրաինայի էներգետիկայի նախարար Հերման Գալուշչենկոյի խոսքով՝ երկուշաբթի և երեքշաբթի օրերին հարվածներ են հասցվել երկրի էներգետիկ ենթակառուցվածքների մոտ 30 տոկոսին։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը Կիևին արդեն տրամադրել է 16,8 միլիարդ դոլարի ռազմական օգնություն
- Կիևում օդային տագնապ է հայտարարվել
- Ուկրաինայի որոշ շրջաններում օդային տագնապ է հայտարարվել. Ուկրաինական ԶԼՄ-ներ
- Ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են գրեթե բոլոր շրջաններում օդային հարձակման տագնապի չեղարկման մասին
- Օդային տագնապի ժամանակ առանց խուճապի պետք է առաջնորդվել ուղեցույցներով. Էդան Սնգրյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան