Քրիստինա Ագիլերայի երևանյան մենահամերգը հետաձգվել է
Ամերիկացի հայտնի երգչուհի Քրիստինա Ագիլերայի՝ հոկտեմբերի 22-ին նախատեսված երևանյան մենահամերգը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է համերգի կազմակերպիչ «ՀԱՅԱ» փառատոնը։
««ՀԱՅԱ» փառատոնը և սիրված երգչուհու անձնակազմը, կիսելով մեր երկրի քաղաքացիների հոգեվիճակը, որոշում կայացրեցին հետաձգել Քրիստինա Ագիլերայի համերգը Երևանում:
Շուտով կհրապարակվի համերգի նոր ամսաթիվը:
Բոլոր գնված տոմսերը ուժի մեջ են»,- նշված է փառատոնի ֆեյսբուքյան էջում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան