ԵՄ-ից այսօր տեխնիկական խումբ կժամանի Հայաստան. ԱԳ փոխնախարար
Այսօր Եվրոպական միությունից ՀՀ կժամանի տեխնիկական խումբ՝ քննարկելու ԵՄ փաստահավաք առաքելության տեղակայման վայրը և բոլոր չափանիշները՝ համաձայն որոնց, պետք է տեղակայվի ԵՄ փաստահավաք առաքելությունը։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման վայրերին վերաբերող հարցին։
Դիտարկմանը՝ ՀԱՊԿ-ն էլ է ցանկություն հայտնել դիտորդներ ուղարկել հայ-ադրբեջանական սահմանին, հայկական կողմը երկընտարնքի առաջ է կանգնած, որի՞ն կտրվի նախընտրությունը, փոխնախարարն ասաց. «Մենք բաց ենք բոլոր այն առաջարկներին, որոնց շնորհիվ կամրապնդվի մեր անվտանգությունը, որպեսզի խուսափենք այն իրավիճակից, որն ունեցանք սեպտեմբերին»:
Խոսելով հայկական կողմին ադրբեջանական կողմից ներկայացրած առաջարկների մասին, Պ.Հովհաննիսյանն ասաց. «Աշխատանքային պրոցես է, քննարկում ենք այդ առաջարկները, մշակում ենք մեր առաջարկները։ Աշխատանքային գործընթաց է, որը մեկնարկել է։ Սկզբունքային անընդունելի կետեր չկան, այդ առաջարկները լիարժեք չեն, այդ պատճառով հայկական կողմը ներկայացրել է իր առաջարկները»։
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի ու ԱՄՆ պետքարտուղարի վերջին հեռախոսազրույցի մասին պաշտոնապես տարածված հաղորդագրության մեջ նշվել էր, որ քննարկվել են նաև Ստեփանակերտի և Բաքվի միջև շփումների հնարավորությունները, նման նախադրյալներ կա՞ն, փոխնախարարը պատասխանեց. «Չէ, միշտ էլ քննարկվում է երկխոսության հնարավորության հարցը՝ լինի դա ԱՄՆ-ի հետ փոխգործակցության կամ այլ ֆորմատներով։ Այսինքն որևէ նոր էլեմենտ չկա այստեղ»։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Հայաստանը պետք է պահանջի՝ ԵՄ առաքելությունը տեղակայվի այն տարածքներում, որը եղել է մինչև 2021-ի մայիսի 12-ը
- ԵՄ-ն արդեն ունի որոշում՝ փաստահավաք առաքելություն ուղարկելու մասին․ Միրզոյան
- Մենք ԵՄ առաքելությունը դիտարկում ենք որպես Երևանի ու Բաքվի հարաբերությունների կարգավորմանը միջամտելու փորձ․ Զախարովա
- Ռուս փորձագետ. ԵՄ առաքելությունը կարող է փրկարար փայտիկ դառնալ Հայաստանի վարչապետի համար
- Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով. հայտարարություն
- Արարատ Միրզոյան. Ադրբեջանը Հայաստանին փաստաթուղթ է փոխանցել