Հայ մարզիկները կմասնակցեն Եվրոպայի ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությանը
Ալբանիայի Դյուրես քաղաքում հոկտեմբերի 16-25-ը կկայանա Եվրոպայի ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկան մարզիկ-մարզուհիների առաջնությունը: Առաջին խումբը 23 տարեկանների ավագ մարզիչ Վիգեն Խաչատրյանի ղեկավարությամբ մրցավայր կմեկնի վաղը, հայտնում է ՀԱՕԿ-ը։
20 տարեկանների թիմը ղեկավարում է Մելիք Ղուկասյանը, իսկ աղջիկներինը՝ գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը:
Ընդհանրապես Հայաստանից մրցումներին կմասնակցեն 23 ծանրորդներ:
Ներկայացնենք թիմերի կազմերը.
23 տարեկաններ. Արմեն Գրիգորյան (73 կգ), Կարեն Մարգարյան (81 կգ), Վարդան Մանուկյան (89 կգ), Արա Աղանյան (96 կգ), Յաշա Մինասյան (109 կգ) և Վարազդատ Լալայանը (+109 կգ):
20 տարեկաններ. Գառնիկ Չոլակյան, Սեյրան Խուդինյան ( երկուսն էլ ՝ 55 կգ), Ռաֆիկ Մինասյան (61 կգ), Գոռ Սահակյան (67 կգ), Մնացական Աբրահամյան (81 կգ), Սուրեն Գրիգորյան, Գևորգ Ղահրամանյան ( երկուսն էլ ՝ 89 կգ), Գարիկ Կարապետյան (96 կգ), Պետրոս Պետրոսյան (102 կգ) և Աշոտ Մովսիսյան (109 կգ):
Աղջիկներ. Միլենա Խաչատրյան (76 կգ), Էմմա Պողոսյան, Լիանա Գյուրջյան (երկուսն էլ ՝ 81 կգ), Մարգարիտա Առաքելյան, Մերի Թումասյան (երկուսն էլ՝ 87 կգ), Ջուլիետա Ավանեսյան (+87 կգ) և Լուիզա Սահրադյան (87 կգ, մինչև 23 տարեկան):
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան