Ամուսնություններն ու ծնունդները նվազել են
2022թ. hունվար-օգոստոսին կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 123.8%, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 112.7%-ի համեմատ: ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացրած 2022 թվականի հունվար-օգոստոսի ժողովրդագրական ցուցանիշներում։
Այս վիճակագրությունը ներառում է Հայաստանում ութ ամիսներին գրանցված ամուսնություններն ու ամուսնալուծությունները, ծնելիության և մահացության ցուցանիշները։
Այսպիսով, ըստ վիճկոմիտեի, այս տարվա հունվար-օգոստոսին Հայաստանում ծնվել է 22 964 երեխա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 514-ով։
Նշված ժամանակահատվածում նվազել է նաև մահացությունը։ Մասնավորապես, այս տարվա ութ ամիսներին մեր երկրում մահացել է 18 554 մարդ, 2021թ-ի նույն ժամանակահատվածում՝ 20 841։
Ըստ վիճակագրական կոմիտեի՝ մահացության կեսից ավելին եղել է արյան շրջանառության համակարգի հիվանդություններից։ Տարվա ութ ամիսներին այս հիվանդությունից 10 106 մարդ է մահացել։
Երկրորդ տեղում նորագոյացություններն են։ Այս հիվանդությունից մահացել է 3 457 մարդ։ Երրորդ տեղում շնչառական օրգանների հիվանդություններից մահացությունն է։ Այս տարվա հունվար-օգոստոսին մահացել է 1 685 մարդ։
Նշենք նաև, որ ըստ պաշտոնական վիճակագրության, COVID-19-ից ութ ամսում մահացել է 726 մարդ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է 2 477 մահ։
Ամուսնություններն ու ամուսնալուծությունները՝ հունվար-օգոստոսին
Վիճակագրության համաձայն՝ 2022 թվականի հունվար-օգոստոսին նվազել ամուսնությունների թիվը, մինչդեռ ամուսնալուծություններն ավելացել են։
Այսպիսով, այս տարվա ութ ամիսներին Հայաստանում գրանցվել է 10 880 ամուսնություն, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 11 262 ամուսնություն։
Ինչ վերաբերում է ամուսնալուծություններին, ապա հունվար-օգոստոսին ամուսնալուծվել է 2 981 զույգ, իսկ 2021 թ-ի հունվար-օգոստոսին՝ 2 891։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին