Արենը սիրում էր սպորտը, երազում էր սիրած աղջկա հետ ժամադրությունների մասին․․․
Պատգամավոր Գեղամ Նազարյանը գրում է․
«Բոլոր նրանք, ովքեր մասնակցել են պատերազմի գծագրմանը, մշակմանը, իրականացմանը դաժանագույն պատժի են արժանանալու։ Սա լինելու է։
Արեն Արզումանյանը, կապանցի Արեն Արզումանյանը, որը մարտնչում էր Քարվաճառի լեռներում, հիմա Երկնքում է` Աստծո մոտ և տղերքի հետ միասին դատելու է նրանց, ովքեր ծնողներից խլեցին Արենին, իսկ Արենից իր երազանքները։
Արենը հարցեր է ունենալու բոլոր նրանց, ովքեր պատերազմից հետո ձայն տվեցին նրան, ով մեր երկիրը տարավ ծանր պարտության։
Երբ գնում եք մարզադաշտ կամ հեռուստացույցով ֆուտբոլ եք նայում, երբ գնում եք սիրած աղջկա կամ տղայի հետ ժամադրության, երբ երեխայի ձեռքից բռնած զբոսնում եք, հիշեք, որ Արենը ևս սիրում էր սպորտը, երազում էր սիրած աղջկա հետ ժամադրությունների մասին, որ Արենը եւս ուզում էր երեխաներ, թոռներ ունենալ»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան