Ձեզ սպասում է հադրութեցու ճակատագիրը՝ ինչ-որ մի երկրում անտուն թափառել. Տեղահանված հադրութեցին՝ հայաստանցիներին
«Մենք արդեն մոտենում են անելանելի վիճակին, ժողովուրդը պետք է դուրս գա ու պաշտպանի իր շահերը, քանի որ մեր շահերը ոչ մեկը չի պաշտպանի, բացի մեզանից»,- կառավարության մոտ ակցիայի ժամանակ ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը։
Նրա խոսքով, այսօր երկրում ստեղծված վիճակի մեղավորը նաև ժողովրդի իներտությունն է. «Դանակը ոսկորին է հասել, բայց որևէ քայլ չի անում այս վիճակից դուրս գալու համար։ Ազգին հայտարարում են՝ դուք պետք է կոտորվեք, ազգը չի պատասխանում»։
Նա նշեց, որ այսօր իրենց ակցիան ոչ թե կառավարությանն է ուղղված, այլ հայ մարդուն, որպեսզի արձագանքեն երկրի կործանմանը, չնստեն տանը, փողի մասին չտածեն, քանի որ երկիրը կործանվում է։
«Այս իշխանությունը պետք է հեռանա, քանի որ չի սպասարկում է հայության շահը։
Հադրութեցին տուն չունի, տեղ չունի, պաշտպան չունի, հայրենիք չունի, ընկած է այստեղ փողոցներում։ Դուք էլ եք նույնը վիճակում հայտնվելու։ Մեր այսօրվա ակցիան ուղղված է հենց հայ ժողովրդին. մեր վիճակը հայաստանցիների վիճակից մի քիչ լավ է, գիտենք՝ ինչ է եկել մեր գխին, դուք չգիտեք, ինչ-որ բաներ եք սպասում։ Ձեզ սպասում է հադրութեցու ճակատագիրը՝ ինչ-որ մի երկրում անտուն թափառել, քանի որ չենք ուզում մեր պետությունը պահենք, իշխանությունները պետությունը ծախում ենք, մենք սուս ու փուս նայում ենք»- ասաց Լ.Հայրյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները