Կանայք ևս հավաքների ժամանակ կզորակոչվեն
Հայաստանի կանայք կարող են հերթագրվել ու հրաձագրաններում անցնել կրակային պատրաստություն։ Պաշտպանության նախարարության նախաձեռնության մասին այսօր պատմեց Սուրեն Պապիկյանը՝ ավելացնելով, որ բազմաթիվ կանայք են այդ խնդրանքով դիմել իր ղեկավարած գերատեսչությանը։
«Սա, իհարկե, ըստ ցանկության է։ Հագուստը, ժամաքանակը և մնացած ամեն ինչ կհստակեցվի։ Սխալ պատկերացում կա ծառայության մասին, մենք այն պատկերացնում ենք միայն մարտական հերթապահության հետ։ Իրականում մեր խնդիրը պետք է լինի պատրաստությունը»,-ասաց Պապիկյանը։
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հավաքներին պետք է մասնակցեն բոլորը, այդ թվում կանայք։
«Երբ որ ասում եմ բոլորին վերաբերում է, ինձ թվում էր՝ կանայք էլ են բոլորի մեջ մտնում։ Փաստորեն կանայք չեն մտնում։ Կարծում եմ, սկզբնական փուլում հերթագրման տրամաբանությամբ գնանք։ Եթե մենք խոսում ենք մի ամիս պատրաստության մասին, ապա կանանց դեպքում դա պետք է սահմանել տասը կամ յոթ օրը։ Երբ ասում եմ բոլորը, ուրեմն բոլորն է»,-ասաց նա։
Փաշինյանն ասաց, իհարկե, դա հիմա չեն կարողանա իրականացնել, քանի որ անհրաժեշտ են կազմակերպչական աշխատաներ, համապատասխան պայմանների ստեղծում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան