Բելառուսի ՊԱԿ-ի ղեկավարն հայտնել է, որ Արևմուտքը քայլեր է ձեռնարկում ՀԱՊԿ-ը փլուզելու համար
Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեի նախագահ Իվան Տերտելը խոսել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կազմաքանդման և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում տնտեսական ինտեգրման զարգացմանը խոչընդոտելու Արևմուտքի փորձերի մասին։ Լուրը հյատնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք նշում ենք, որ Արևմուտքը կենտրոնացել է հետխորհրդային տարածքում մրցակից ստեղծելու նպատակների իրագործումը թույլ չտալու վրա, ըստ էության, գործընթաց է ընթանում՝ ուղղված ՀԱՊԿ-ի փլուզմանը, լուրջ միջոցներ են ձեռնարկվումնաև թույլ չտալու այնպիսի ինտեգրման ձևաչափի ձևավորումը՝ ինչպիսին է ԵԱՏՄ-ն»,-հինգշաբթի ԲելՏԱ գործակալությունը մեջբերում է ՊԱԿ-ի ղեկավարը։
Տերտելը հավելել է, որ աշխարհի վերաձևավորում է իրականացվում։
«Մենք յալ տեսակ չենք լինի: Արևմուտքի խնդիրն է պահպանել իր դիրքերը: Այն ամենը, ինչ մենք տեսնում ենք Ուկրաինայում, այդ գործողությունների փուլերից մեկն է»,-պարզաբանել է նա և հավելել. «Հիմնական իրադարձություններն այժմ զարգանում են խաղաղօվկիանոսյան ուղղությամբ, որտեղ Չինաստանի դեմ լուրջ դաշինք է ձևավորվում, և Չինաստանը դա գիտի»։
Հարակից հրապարակումներ`
- Լավրով․ ՀԱՊԿ դիտորդներ Հայաստան ուղարկելու համար անհրաժեշտ է միայն Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը
- Ղրղզստանի վարչապետը Տաջիկստանին մեղադրել է ՀԱՊԿ-ի հեղինակությունը խարխլելու մեջ
- Շատ հնարավոր է՝ ՀԱՊԿ-ը որոշում կայացնի դուրս գալ ՀՀ-ից․ Ալեն Սիմոնյան
- «Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանը հակառուսական կողմնորոշման մի խումբ գործիչների հետ քննարկել է ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը
- Այս պահին նպատակահարմար չէ նմանատիպ որևէ հարց քննարկել. Անդրանիկ Քոչարյանը` ՀԱՊԿ֊ից դուրս գալու մասին