Բորելը Եվրոպան համեմատել է այգու հետ, իսկ նրան շրջապատող աշխարհը՝ ջունգլիների
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կարծում է, որ «արտոնյալ» Եվրոպան «այգի» է, իսկ նրան շրջապատող աշխարհը՝ «ջունգլիներ» որոնք կարող են ներխուժել լավ մշակված եվրոպական մեխանիզմ: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Հինգշաբթի օրը եվրոպական դիվանագիտության ղեկավարը ելույթ է ունեցել Բելգիայի Բրյուգ քաղաքում Եվրոպական դիվանագիտական ակադեմիայի բացմանը, որտեղ ԵՄ երկրների երիտասարդ դիվանագետները մասնագիտական վերապատրաստում կանցնեն։
«Եվրոպան այգի է, մենք ստեղծեցինք այս այգին… Ամեն ինչ այստեղ աշխատում է, դա քաղաքական ազատության, տնտեսական հեռանկարի և սոցիալական համախմբվածության լավագույն համադրությունն է։ Մնացած աշխարհն իրականում այգի չէ: Աշխարհի մեծ մասը ջունգլի է, իսկ ջունգլիները կարող են ներխուժել այգի»,- ասել է Բորելը:
Նրա խոսքով, Եվրոպայում պետք է ուշադիր վերաբերվեն նման իրավիճակին և «հոգ տանեն այգու մասին»։ Բորելն ընդգծել է, որ Եվրոպայի շուրջ պատեր կառուցելը ճիշտ որոշում չի լինի, «անհրաժեշտ է, որ այգին մտնի ջունգլիներ»։
ԵՄ դիվանագիտության ղեկավարը երիտասարդ եվրոպացի դիվանագետներին էլ խորհուրդ է տվել իրենց հետագա աշխատանքում «չասել ամբողջ ճշմարտությունը»։ «Որպես դիվանագետներ, դուք պաշտոնապես պետք է ասեք ճշմարտությունը, չեք կարող ստել, պետք է ասել միայն ճշմարտությունը, բայց ոչ ամբողջ ճշմարտությունը»,- ասել է Բորելը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա