Դամասկոսում ահաբեկչության հետևանքով զոհվել է 18, վիրավորվել՝ 27 զինծառայող
Դամասկոսի նահանգում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 18 սիրիացի զինվորն, 27-ը՝ վիրավորվել։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնել է Սիրիայի պաշտպանության նախարարությունը։
«Դամասկոսի նահանգում ավտոբուսում նախօրոք տեղադրված պայթուցիկ սարքի զոհ է դարձել 18 զինվոր, վիրավորվել՝ 27-ը», - ասվում է նախարարության Telegram ալիքում։
Պայթյունի պատասխանատվությունը դեռ ոչ մի խմբավորում չի ստանձնել։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա